Ես չեմ նկատել, որ ՍԴ-ն որեւէ գործում շտապողականություն ցուցաբերի. Էդգար Ղազարյանը՝ Քոչարյանի գործի մասին (տեսանյութ)
ՍԴ-ում որեւէ ֆունկցիոնալ խնդիր սահմանադրական առաքելության իրականացման ընթացքում չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Եթե որեւէ մեկը խոսում է առհասարակ որեւէ ճգնաժամի մասին, այդ թվում ՍԴ-ում թվացյալ ճգնաժամի մասին, պարտավոր է պատասխանել երկու հարցը՝ երբ է առաջացել այդ ճգնաժամը եւ ինչպես է դա դրսեւորվում: Եթե որեւէ մեկը փորձի այս երկու հարցին պատասխանել, կգա այն մտքին, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա եւ չի եղել:
ՍԴ դատավորներն ընտրվել են օրինական ճանապարհով, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Դրա օրինականությունը ոչ մի կերպ չի կարող տրամաբանական վիճարկման առարկա դառնալ»,-ասաց նա:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, նա ասաց. «Ռոբերտ Քոչարյանը մի քանի դիմում ունի ՍԴ-ում եւ յուրաքանչյուր դիմում ունի իր քննության կարգն ու ժամկետները:
ՍԴ-ն կոնկրետ երկու գործով կասեցրել է դիմումի քննությունը եւ դիմել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով: Ենթադրվում է, որ երբ այդ կառույցներից կստացվեն խորհրդատվական կարծիքները, այդ ժամանակ ՍԴ-ի տիրույթում է հարցը քննարկել եւ նորից վերսկսել գործի քննությունը: Ես չեմ նկատել, որ ՍԴ-ն որեւէ գործում շտապողականություն ցուցաբերի: ՍԴ-ի համար շատ կարեւոր է գործի հանգամանքների լիարժեք ուսումնասիրությունը եւ օբյեկտիվ որոշումների կայացումը»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ