Հրայր Թովմասյանն իր աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարին, իսկ ՍԴ-ում պարգևավճարներ չեն տալիս
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի աշխատավարձն ամբողջությամբ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված հատուկ հաշվեհամարին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
Ինչ վերաբերում է մյուս աշխատակիցներին, Ղազարյանը նշել է, որ այս ամիսներին ձեռնպահ են մնացել աշխատակիցներին պարգևավճար բաժանելուց:
Վերջին երկու ամսվա ընթացքում ՍԴ-ում պարգևավճարներ չեն ստացել:

















































