«Մեդլայնում» գտնվողներն օգնություն են խնդրում
Նախկին Այրվածքաբանական կենտրոնում հիմնադրված «Մեդլայն» բժշկական կենտրոնում գտնվող մոտ վաթսուն հոգին, բառիս բուն իմաստով, օգնություն են խնդրում: Կորոնավիրուսով վարակված մեր համաքաղաքացիները այնտեղ գտնվում են անօգնական վիճակում:
Խմբագրություն զանգահարեցին եւ խնդրեցին իրենց վրա բեւեռել երկրի ղեկավարության եւ հանրության ուշադրությունը: Այս բժշկական կենտրոնում չեն բավականացնում դեղերը, խնդիր է անգամ անալգինն ու դիմեդրոլը, շնչառական ընդամենը մեկ կամ երկու սարք կա: Անձնակազմի թիվը եւս շատ փոքր է:
Այս ամենի հետեւանքով մարդիկ ընդամենը գտնվում են այնտեղ եւ որեւէ օգնություն չեն ստանում: Զանգահարելով խմբագրություն նրանք խնդրեցին ամ,են կերպ հանրության ուշադրությունը բեւեռել իրենց խնդրի վրա: Այնտեղ կան նաեւ ծանր եւ շատ ծանր վիճակում գտնվող հիվանդներ:
«Մեդլայնում» գտնվողներից մեկն էլ նշեց, որ օգնություն չցուցաբերելու հետեւանքով վեց օր առաջ մահացել է իր հայրը եւ կոչ արեց հանրությանն անտարբեր չգտնվել այս խնդրի նկատմամբ:
Թեստերի պատասխաններն ուշանում են: Հանձնել են թեստեր, սակայն օրեր շարունակ պատասխանը եւս չեն ստացել:
Ի՞նչ է անում կառավարությունը, ի՞նչ է արել կառավարությունը մինչ օրս, որ դեռ շնչառական սարքերի, դեղերի խնդիր ունենք:
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը