Արարատ Միրզոյանը սեփական թիմն է հավաքում. Այլ թիմերի հետ եւս կամուրջներ է գցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստին Նիկոլ Փաշինյանն անգամ հեռահար չի մասնացել․ տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Մեր տեղեկություններով` հիմնական քննարկման թեման եղել է ԲՀԿ-ի «ոչնչացման, խայտառակման» սցենարը, այնպես, որ նա եւս Սերժի նման մերժվի հասարակության կողմից:
Բայց «Իմ քայլում» ոչ բոլորն են ձեռները քշտած այդ գործին ձեռնամուխ եղել՝ ֆրակցիայի տրոհման գործընթացը շարունակվում է: «Ընդ որում, խաղի այս փուլում առանցքային դերակատար է դառնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որն սկսել է բավականին հմուտ խաղալ գորգի տակ, երեւի բացատրել են, որ խորհրդարանական երկրում պառլամենտի դերակատարությունն աննախադեպ է, մանավանդ, եթե Ծառուկյանի ակտիվացման ֆոնին տեղի ունենան ԱԺ վերադասավորություններ՝ «երբեք մի ասեք «երբեք»։
Այլ թիմերի հետ եւս Արարատը կամուրջներ է գցել, նա մոտ 15-20 պատգամավոր ունի իր ազդեցության դաշտում, եւ 2 կարեւոր հանձնաժողովների նախագահները նրա մտերիմներն են` Վլադիմիր Վարդանյանը եւ Նարեկ Զեյնալյանը։ Նիկոլի ընդլայնված «սեւ ցուցակի» պատգամավորները եւս մոտ-մոտ են անում ԱԺ նախագահին»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ