Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Նիկոլ Փաշինյանը սպառված է. ինքը պետք է հեռանա եւ հեռանալու է. Ստեփան Դանիելյան

Վարչապետի մամուլի խոսնակն իր լիազորությունները անցել է, որովհետեւ ինքը չէ, որ իրավասու է գնահատական տալ, թե ով է մեղադրվում հանցագործություններ կատարելու մեջ, ով՝ ոչ : Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի պատասխանին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարել էր, որ Կառավարությունը 100 տոկոսով պետք է ցրվի:

«Անկեղծ ասած, ես չգիտեմ պարոն Ծառուկյանը ինչ է մտածել, ինչ քաղաքական հաշվարկների հիման վրա է այս պահին նման հայտարարություն արել։ Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի հայտարարությանը, ապա նա իր լիազորություններն գերազանցել է, որովհետեւ ինքը չէ, որ իրավասու է գնահատական տալ` ով է մեղադրվում հանցագործություններ, կամ չարաշահումներ կատարելու մեջ, ով՝ ոչ: Նման կարգի հայտարարություններ կարող են անել իրավապահ մարմինները այն էլ` ասելով, որ մարդիկ մեղադրվում են ինչ-որ արարք կատարելու համար, իսկ որոշումը կայացնում է դատարանը: ԱԺ մեծությամբ երկրորդ ֆրակցիայի ղեկավարի հայտարարությունը չի կարելի պայմանավորել միայն ինչ-որ տնտեսական իրավախախտումներով։ Այդ հայտարարությունը քաղաքական գործընթացների վրա ազդելու մեծ պոտենցիալ ունի»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքով` «Իմ քայլը» խմբակցության անդամների արձագանքն էլ ցույց է տալիս, որ նրանք «մտահոգ» են եւ վստահ չեն իրենց ապագայի եւ ներկայի վրա, այլապես կարող էին անտարբեր լինել այդ հայտարարության հանդեպ»:

Անդրադառնալով Ծառուկյանի` այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, քաղաքագետն ասաց, որ ինքը չգիտի, թե ում հետ ԲՀԿ-ն կհամագործակցի, սակայն մի բան պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը սպառված է, ինքը պետք է հեռանա եւ հեռանալու է. «Հիմա շատերին համախմբում է այս կառավարության հրաժարականի պահանջը, սակայն հրաժարականից հետո ուրիշ ինչը կարող է նրանց համախմբել, դա արդեն այլ հարց է։ Քաղաքական միավորները համախմբվում են քաղաքական օրակարգի շուրջը։ Նման օրակարգ դեռևս չկա։ Առանց քաղաքական օրակարգի չի կարող լինել քաղաքական գործընթաց»:

Ստեփան Դանիելյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չափազանց շատ է ընկել, բայց նույնիսկ այդ վիճակում նրանից բարձր վարկանիշ ունեցող կարծես թե չկա, եւ խնդիրն այն է, որ երկրում քաղաքական դիսկուրս գոյություն չունի. «Եթե ասում են, վարչապետ պետք է գնա այսինչ բանի համար, իսկ մենք հավակնում ենք իշխանության կոնկրետ այսինչ օրակարգն իրականացնելու, դա արդեն քաղաքական գործընթաց է։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչի համար են ցանկանում նոր կառավարություն կազմել, իրենք չեն հիմնավորում, թե ինչի համար են ցանկանում իշխանություն ունենալ, դրա համար էլ Հայաստանի քաղաքական կուսակցությունների վարկանիշը ցածր է: Վարկանիշը հասարակությանն ուղղված քաղաքական առաջարկով է պայմանավորվում։»:

Քաղաքագետը ոչ միայն արտահերթ ընտրությունների հնարավորություն է տեսնում, այլ համոզված է, որ դրանք լինելու են: «Խնդիրն այն չէ, թե արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ, խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանում կան ուժեր, որոնք այս պահին պատրաստ են արտահերթ ընտրություններին եւ ունեն քաղաքական ասելիք: Եթե այդ ուժերը լինեն եւ ասելիք ունենան, ապա այդ արտահերթ ընտրությունը շատ արագ տեղի կունենա, եթե ասելիք դեռ չունեն, ապա արտահերթ ընտրությունները կլինեն ավելի ուշ»:Կազմակերպության հիմնադիր սեփականատերը NEWS․am-ի հետ զրույցում նշեց, որ տեսանյութը արվել է ամիսներ առաջ, մեկ տարեկան երեխայի ծննդյան արարողությունից եւ տեսանյութում էլ հյուրերի ձմեռային հագուստից հասկանալի է, որ այն նոր չէ։ Նա նշեց, որ այդ մասին հայտնել են նաեւ վարչապետին, որն, այնուհետեւ, հեռացրել է տեսանյութը։Նախորդը օրը՝ հունիսի 2-ի երեկոյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մարդկանց կուտակումներով մի շարք լուսանկարների հրապարակել է նաեւ հունվար ամսվա խնջույքի տեսանյութ, որը կարճ ժամանակ անց հեռացրել է։