Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդն արգելելու մասին դատական նիստը հետաձգվեց
ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավորի աշխատակազմում կորոնավիրուսի հաստատված դեպք կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հայցվոր կողմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Խոսել եմ Վարչական դատարանի աշխատակազմի ղեկավարի հետ, ով փոխանցեց, որ դատավոր Ծատուրյանի աշխատակազմում կորոնավիրուսի հաստատված դեպք կա. դատարանն ու իր աշխատակազմը մեկուսացած են։ Առողջություն ենք մաղթում նրանց, սակայն այս ուղղությամբ մենք որոշակի ստուգողական գործողություններ կանենք, քանի որ մենք շատ ապօրինություններ տեսանք այս գործընթացում։ Չեմ բացառում, որ կորոնավիրուսը այս դատական նիստի հետաձգման նոր մեխանիզմն է»,- ասաց ներկայացուցիչը։
Կոչուբաեւը նշեց, որ այսօրվա դատական նիստին կավարտվեր նախնական դատական նիստը, կբաշխվեր ապացույցների բեռը. «Մենք կմտնեինք դատաքննություն, որտեղ մնալու էր մեկ ֆորմալ գործողություն. ցույց տալ գործող կարգավորումները, ըստ որոնց, քաղաքապետարանը եւ Երեւանի 2 վարչական շրջանի ղեկավարները գործել են ոչ իրավաչափ եւ անհիմն պատճառաբանություններով մերժել են գովազդի թույլտվության տրամադրումը։ Այստեղ ունենք անբարեխիղճ իրավիճակներ. հայցադիմում էինք ներկայացրել Գովազդի վարչության դեմ, սակայն պատասխանողները գտնում են, որ պետք է պատասխանի քաղաքապետարանը, մենք ասում ենք՝ Գովազդի վարչությունը նրա ստորաբաժանումներից մեկն է եւ մեզ համար չկա տարբերություն։ Այսպիսի ֆորմալ հիմքերով ձգձգում են, քանի որ այդ գրքի գովազդն ուղիղ հարված է որոշ շրջանակի հեղինակությանը։ Ամեն գնով այս ամենը պետք է արվի, որպեսզի դատական գործով անցանկալի ելք չլինի»։
Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը եւ հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը եւս դիմելով քաղաքապետարան եւ ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ