Քննարկվում է հիպոթեքային վարկերի եկամտահարկն այլևս չվերադարձնելու նախագիծը (տեսանյութ)
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձաժողովի նիստի ժամանակ հայտնեց, որ նախարարությունը նախատեսում է օրակարգ բերել մի նախագիծ, որը կվերաբերի եկամտահարկի հետվերադարձի դադարեցմանը Երևան քաղաքի որոշ գոտիներում։
«Արդյոք, օրինակ, նպատակահարմա՞ր է պետական բյուջեից ֆինանսավորել 1000 քմ բնակարանի հիպոթեքային վարկի տոկոսները։ Եկեք քննարկենք։ Ինչ վերաբերում է նախագծին, ապա այն վերաբերում է Երևան քաղաքի առաջին և երկրորդ գոտում այդ ծրագրի դադարեցմանը։ Եթե մենք մեր բնականոն կյանքով ապրելիս լինեինք, այդ նախագիծը մեր օրակարգում կար, և նախատեսում էինք, որ 2022 թվականի հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ, բայց քանի որ հիմա մենք հարկադրված ենք մոբիլիզացնել մեր բոլոր հնարավորությունները ու չգիտենք, թե որքան ենք շարունակելու այս միջավայրում գործել, նպատակահամար է համարվել առաջ բերել նախագծի քննարկումը, թեև կան ռիսկեր, որ գուցե կարող ենք համաձայնության չգանք, որ նախագիծը ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից»,- ասաց ֆինանսների նախարարը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին