Առաջարկել ենք գազի գներն անփոփոխ թողնել բնակչության եւ սոցիալապես անապահով խավի համար. Բաղրամյան
Հայաստանում գազի միջին գինը «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է 283 դոլար, դա 5 սպառողական խմբերի գների միջինն է. այսօրվա գործողը 255 դոլար է, իսկ մեր աշխատակազմն առաջարկել է 266,7 դոլար: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Ընդ որում, այդ 266,7 դոլարը առաջարկվում է բաշխել այնպես, որ բնակչության համար եւ սոցիալապես անապահով խմբերի համար գների փոփոխություն չլինի: Գները բարձրանում են ջերմոցների եւ վերամշակող ընկերությունների համար, եւ ամսական 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցողների համար»,-ասաց նա:
Պնդմանը, որ ջերմոցների համար սակագնի բարձրացումը կարող է բերել գյուղատնտեսական մթերքների գների բարձրացման, Գարեգին Բաղրամյանն ասաց. «Բնականաբար, եթե գազի սակագինը բարձրանում է, ապա տնտեսության ինչ-որ ճյուղեր կամ սպառողներ, որոնց համար գինը բարձրանում է, այդ չափով իրենց վրա զգալու են: Այլ հարց է, թե որքանով այդ բարձրացումը կառավարելի կլինի տնտեսության այդ ճյուղերի համար»:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել, որպեսզի գազի սակագինը Հայաստանում բարձրանա 11 տոկոսով, իսկ ՀԽԿ հանձնաժողովը առաջարկներ է արել, ըստ որի գազի սակագինը կբարձրանա 4,5 տոկոսով: Ընդ որում սակագինը չի բարձրանա բնակիչ բաժանորդների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խմբերի համար: Այն կբարձրանա մասնավորապես ջերմոցների եւ վերամշակող ընկերությունների համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից