Օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ եթե ես որեւէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը. Արտակ Դավթյան
ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդես ՝ եկել պարզաբանմամբ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ
Պարզաբանման մեջ ասվում է.
«Օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ եթե ես որեւէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:
Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ եւ իմ ընտանիքի անձնական տարածք եւ փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:
Ավելի վաղ Top-News.am-ը հայտնել էր, որ «Հրապարակը» տեսանյութ էր հրապարակել, հայտնելով, որ Արտակ Դավթյանի Բագրևանդում գտնվող առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը, որին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Այսօր առավոտյան Factor.am-ը հյատնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի առանձնատուն եւ դադարեցնել միջոցառումը:


















































Պարետ Տիգրան Ավինյանը նախօրեին չի այցելել Արտակ Դավթյանի տուն
Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն
Այսօր ԳՇ պետի որդու հարսանիքն է. Պետական պաշտոնյաները, փաստորեն, արհամարհում են արտակարգ դրության ռեժիմը և վարչապետի հրահանգները. (տեսանյութ)
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս