Մարտի 1-ի գործով կեղտոտ գործարք է կնքվել ՀՔԾ-ի և ոստիկանների միջև. Վահագն Հարությունյան (տեսանյութ)
ՀՔԾ-ի` «Մարտի 1»-ի քրեական գործով խայտառակ նախաքննություն կոչվածի միակ նպատակն է խեղաթյուրել դեպքերի իրական նկարագիրը, նշանակել իրենց համար ցանկալի մեղավորներ և գլխիվայր շրջել քրեական գործը: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը:
«ՀՔԾ-ն իրեն իջեցված պատվերը իրագործելու և իրադարձության իրական պատճառների ընթացքը թաքցնելու համար, կնքել է խայտառակ գործարք` մարդկանց մահ և մարմնական վնասվածքներ պատճառելու համար պատասխանատու անձանց՝ ոստիկանության մի խումբ ծառայողների հետ»,- նշել է Հարությունյանն ու ավելացրել, որ խոսքը ոստիկանության այն ծառայողների մասին է, ովքեր անմիջականորեն կրել են և կրում են պատասխանատվություն, կամ առնվազն տեղեկացված են զոհվածներից երեքի մահվան հանգամանքների վերաբերյալ, որոնց մահը վրա է հասել «Չերյոմուխա 7» հատուկ միջոցից արձակված գնդակներից:
Մարտի 1-ի գործով վերջին երկու տարում կայացված ակնհայտ այս ապօրինի գրեթե բոլոր մեղադրանքների հիմքում դրված են միևնույն խումբ ոստիկանների ցուցմունքները, ասել է բանախոսը անդրադառնալով գործին առնչվող մի շարք այլ կարևոր նրբությունների:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ