Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական «բազարներն» Արցախում դեռ շարունակվում են: Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում նշանակված Սամվել Բաբայանը, մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը, գործող 4-5 հաստիքը մոտավորապես տասնապատկել, քանի որ ինքն իր թիմակիցներից ոմանց խոստացել է աշխատանքի տեղավորել:
Բացի այդ՝ պահանջել է պետական պահպանություն, ինչը չի եղել նախկինում: Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանը չի ցանկանում մերժել եւ հարցը չորով փակել, ուստի Բաբայանին բացատրել է, որ պետական համակարգում առանց այն էլ նոր հաստիքներ են ավելացել, սակայն ավելի շատ անհանգստություն ունի ոչ այնքան բյուջեի վրա ծախս ավելացնելու, որքան Բաբայանի դիրքերն ուժեղանալու առումով:
Ի դեպ, Արցախի արդարադատության նորանշանակ նախարար Սիրան Ավետիսյանը նույնպես Բաբայանի թիմակիցն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ