«Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել». Արամ Սիմոնյան
«Իրավունք» թերթը գրում է. «Թե այս օրերին ինչ վիճակ է Մայր բուհում, լուրջ մտորումների տեղիք է տալիս հայաստանյան ոչ միայն կրթական, այլ նաեւ գիտական համակարգի ապագայի մասին: Այսպես, այն բանից հետո, երբ պարտադրեցին ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին հեռանալ, համալսարանը ոչ միայն ռեկտոր, այլ նաեւ ղեկավար խորհուրդ չունի: Ինչո՞ւ, փորձեցինք պարզել Ա.Սիմոնյանից, ով նախ մանրամասնեց.
-Ես ԵՊՀ-ից չեմ հեռացել, ռեկտորի պաշտոնն եմ թողել, բայց շարունակում եմ դասախոսել: Մի մոռացեք, որ ես պրոֆեսոր եմ: Հիմա, իհարկե, հեռահար եմ դասախոսում:
Փաստորեն, աշխատանքի բերումով շփվո՞ւմ եք ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ: Ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:
Ոչ մի հարաբերություն չկա, կարծում եք` պետք է լինե՞ր: Բնականաբար, չկա:
Դժվար չէ՞ նման պայմաններում աշխատելը:
Գիտեք, չէ: Որովհետեւ, եթե աշխատանքային ինչ-որ բաներ էին լինում, ընդհանուր բուհին նամակ էր գրվում: Հիմա նորմալ բուհական աշխատանք չկա, երբ սեպտեմբերից (հույս ունենանք) գնանք դասերի, այդ ժամանակ արդեն կարելի է ավելի առարկայական խոսել:
Պարոն Սիմոնյան, բուհերի հետ կապված այս անորոշությունը՝ «բարեփոխումների» անվան տակ փոփոխություններն ինչպե՞ս եք գնահատում:
Եկեք այդ մասին հիմա չխոսեմ:
Վստահ եմ, տեղյակ եք ԱԺ-ի կողմից ընդունված խնդրահարույց «Լանզարոտեի» կոնվենցիայից: Հետաքրքիր է Ձեր տեսակետը:
Ես կոնսերվատիվ հայացքներ ունեմ այդ հարցում: Գտնում եմ, որ անշուշտ սեռական դաստիարակություն պետք է լինի, բայց դա չի կարող լինել ծայրահեղ: Սեռական դաստիարակությունը պետք է շատ զգույշ, շատ խամքով մատուցվի: Գտնում եմ, որ սա շատ լուրջ հարց է, եւ որ ամենակարեւորն է, խորը մասնագիտական մոտեցում է պահանջում:
Պարոն Սիմոնյան, ի դեպ, ի՞նչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ մեծ աղմուկով հարուցված քրեական գործի ընթացքը:
Քննչական գործողությունները շարունակվում են, ինչ կլինի, չեմ կարող ասել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ