Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ սյունյաց իրավապահները հետաքրքրված են Սյունիքի մարզի խոշոր բնակավայրերի համայնքապետերով, որոշ հեղափոխական պաշտոնյաների կյանքը սրընթաց բարգավաճում է․ նրանք հավակնում են մարզում «տեր ու տիրակալի» կարգավիճակին։
Խոսքը Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մասին է, ով «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ է եւ մարզային գրասենյակների աշխատանքն է համակարգում։ Մամուլը գրել է, որ հեղափոխությունից հետո այս երիտասարդ պաշտոնյայի կյանքի որակը շեշտակիորեն լավացել է՝ է՛լ թանկարժեք ավտոմեքենա, է՛լ բնակարան Կապանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում։
Կապանյան աղբյուրները պատմում են, որ գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանի նկատմամբ իրավապահների ուշադրությունը հրավիրել է հենց փոխմարզպետը, այն բանից հետո, երբ դիմել է քաղաքապետարան, որպեսզի նոր գնած տան համար բաց պատշգամբ կառուցելու շինթույլտվություն ստանա, իսկ քաղաքապետը մերժել է։
Խոցված պաշտոնյան որոշել է վրեժ լուծել՝ հարկային մարմինները մտել են Կապանի քաղաքապետի հորը պատկանող օբյեկտներ։ Գեւորգ Փարսյանը հաստատեց շինթույլտվություն չտալու փաստը․ «Այո, իր հայրը մոտ երկու ամիս առաջ դիմել էր բաց պատշգամբ սարքելու հարցով, բայց մերժել ենք, որովհետեւ ես ընդհանրապես պատշգամբների կառուցում համայնքում թույլ չեմ տալիս։ Խնդիրն անձնավորված չէ, բոլորին է վերաբերում, որովհետեւ դա անմիջական կապ ունի շենքի սեյսմակայունության հետ, ինչպես նաեւ՝ ճարտարապետական տեսքի»։
Իսկ իր հոր օբյեկտներում ստուգումների մասին ասաց, թե դրանք կապ չունեն այդ մերժման հետ․ «Ստուգում եղել է, բայց հերթական ստուգումներն են եղել, պլանավորված, դրանք կապ չունեն այս ամենի հետ»։ Ինքը՝ Նարեկ Բաբայանը, մեր հարցին ի պատասխան ասաց․ «Շինթույլտվություններով համայնքն է զբաղվում․․․ դիմեք համայնքապետարան», իսկ ստուգումների մասին ասաց․ «Չեմ լսել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ