Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները տաքությունով գնում են հիվանդներին առաջնային օգնություն ցույց տալու․ Զոհրաբյան (տեսանյութ)
Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները ահազանգում են, որ վարակված են, սակայն չեն թեստավորվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ասում են՝ մեզ թեստեր չեն անում, բոլորս վարակված ենք, տաքությունով գնում ենք հիվանդներին առաջնային օգնություն ցույց տալու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ պատրաստվում են փակ նիստ հրավիրել՝ պարզելու, թե ինչի վրա են ծախսվել գումարները, որ փոխանցվում են կորոնավիրուսի դեմ պայքարի համար։
Անդրադառնալով իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ընդդիմությանը ուղղված կոչին, որ հրաժարականներ պահանջելու փոխարեն օգնեն կառավարությանը, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ համավարակի տարածման սկզբում իրենց ներկայացրած առաջարկները մերժվել են։
«Դուք մեծամասնություն եք, ասեցիք՝ ձեր առաջարկները լավը չեն, մենք շատ ավելի գրագետ կարող ենք այս պրոցեսը պահել կառավարելիության շրջանում եւ այսօր ամեն օր մի քանի քանի անգամ ասում են, որ պրոցեսն անկառավարելի է»,- նշեց նա։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ