Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում

ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Թոփ-լուրեր

Փաշինյանի անլրջության եւ պոպուլիզմի ծանր հետեւանքները

Եւ այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին մեկ օրում Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 697 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 11221 դեպք: Մեկ օրում, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, արձանագրվել է մահվան 9 դեպք: Ցավոք, համավարակից մահացել է 176 մարդ:

Ի դեպ, վերջին մեկ օրում համավարակի օջախ Չինաստանում հայտնաբերվել է ընդամենը մեկ վարակակիր: Ավելին, համավարակի ամբողջ ընթացքում Չինաստանում վարակվել է 85 հազարից ավելի քիչ մարդ: 

Հասկանալու համար, թե Հայաստանում իրավիճակը որքան խայտառակ է մի քանի համեմատություն: Չինաստանում ապրում է յոթ հարյուր անգամ ավելի շատ մարդ քան Հայաստանում: Չինաստանում համավարակի ամբողջ ընթացքում վարակվել է 85 հազար մարդ, վերջին մեկ օրում հայտնաբերվել է ընդամենը մեկ վարակակիր, իսկ Հայաստանում մեկ օրում վարակվել է 697 մարդ, իսկ ամբողջ ընթացքում՝ 11 հազար 221:

Ի՞նչ կկատարվեր Չինաստանում, եթե այսօր այնտեղ վարակվեր ոչ թե մեկ, այլ 488 հազար մարդ, եթե այնտեղ ամբողջ ընթացքում վարակված լիներ ոչ թե 85 հազար, այլ 7,8 միլիոն մարդ:

Ավելի պարզ հասկանալու համար, թե Հայաստանում կառավարության անլրջության հետեւանքով ինչ իրավիճակ է եւս մի քանի օրինակ: Եթե Իտալիայում, Իրանում, Գերմանիայում, Ռուսաստանում եւ Վրաստանում լիներ նույն վիճակը, ինչ Հայաստանում, ապա այնտեղ այսօր վարակված կլինեին համապատասխանաբար 21 հազար, 28 հազար, 27 հազար, 49 հազար եւ հազար մարդ:

Պատկերացնո"ւմ եք ինչ կլիներ այդ երկրներում: Իհարկե, կառավարություններն ամբողջ կազմով հրաժարական կտային: Պետության ներկայացուցիչները ներողություն կխնդրեին, եւ ոչ թե մեղքը կբարդեին անկարգապահ մարդկանց, քաղաքացիների վրա:

Իսկ ինչով է զբաղված Փաշինյան Նիկոլը վերջին օրերին: Նա մեղքn իր վրայից, կառավարության վրայից բարդում է ժողովրդի վրա: Նա հպարտ եւ դուխով քաղաքացիներին դարձրեց փնթի, անկարգապահ ժողովուրդ: Ստացվում է, որ մեր ժողովուրդը անկարգապահ է ոչ միայն գերմանացիներից եւ իտալացիներից, այլ նաեւ վրացիներից, հարեւան իրանցիներից, չինացիներից, չեռնոգորացիներից, բուլղարներից, բոլորից: Նա ժողովրդին ստիպում է անգամ բաց տարածքում դիմակ կրել, ինչը միայն նպաստում է հիվանդությունների առաջացմանն ու խորացմանը: 

Իրավիճակը շտկելու փոխարեն նա ժամեր է անցկացնում ֆեյսբուքում եւ ոչինչ չտվող ճեպազրույցների մասնակցում, անում ոչ միայն դատարկ, այլ նաեւ վտանգավոր հայտարարություններ:

Նա կրկին ոտնատակ տվեց, ոտքերը սրբեց պետական ինստիտուտների վրա, հայտարարելով, թե առկա իրավիճակի պատճառների մասին պետական մարմինների զեկույցներն իրեն չեն բավարարում եւ այդ իսկ պատճառով դիմել է իրեն համար ամենավստահելի մեթոդներից մեկին՝ դիմել է հանրությանը:

Սա շատ վտանգավոր հայտարարություն է: Սրանով Փաշինյանն ասում է, որ ես որեւէ մեկին չեմ վստահում, ես վստահում եմ միայն ինքս ինձ: Նա ասում է, որ պետական ինստիտուտներ չկան կամ կան էլ իրեն դրանք պետք չեն: Նա դիմում է մի հանրությանը, որին մեղադրում է անկարգ լինելու մեջ: Պատահական չէ, որ այսօր կորոնավիրուսային համավարակի ցուցանիշներչով մենք աշխարհում ամենավերջին տեղում ենք:

Եւ մեկ դիտարկում եւս. նույնիսկ այս աղետալի վիաճկում նա բաց չի թողնում պոպուլիզմը: Հիշում եք, ավելի քան մեկ տարի առաջ նա ազդարարեց համաժողովրդական տնտեսական հեղափոխության սկզբի մասին, թե ինչ եղավ՝ տեսանք բոլորս: Հիմա էլ նա ազդարարում է, թե մեկնարկում է զանգվածային հակահամաճարակային շարժում: Պարզ է չէ, թե ինչ է սպասվում երկրին, եթե մեր հույսը հերթական պոպուլիստական շարժումն է լինելու:

Փաշինյանը չի լրջանում եւ նման ցանկություն, ինչպես տեսնում եք չունի: Մնում է լրջանա հանրությունը, որին Փաշինյանը մեղադրեց ամենաանկարգապահ ժողովուրդը լինելու մեջ:

Գեղամ Նազարյան

Top-News.am