Նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները․ ոստիկանապետը՝ «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցածի մասին
Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ։
«Այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն եւ նույն ճակատագրին կարժանանան այն իրավախախտները, որոնք փորձեցին օրենքից դուրս գործողություն իրականացնել»։ Այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ նախօրեի «Մեյմանդարի» շուկայի դեպքերին անդրադառնալով այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը ։
«Արդեն լայն տարածում է գտել այդ միջադեպը, աղմկալի դեպք տեղի ունեցավ Գայ գյուղում տեղակայված շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդներին դիմադրեցին եւ կատարեցին խուլիգանություն։ Ոստիկանությունում հարուցվեց 258 հոդվածի հատկանիշներով քրգործ, որը փոխանցվեց քննչական կոմիտե»,- հավելեց ոստիկանապետը։
Արման Սարգսյանը հայտնեց, որ ինչպես եւ հայատարվել է, բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի մարդ, կան նաեւ ձերբակալվածներ։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց. «Այսինքն հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս: Բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա չի պահպանվում եւ հնարավոր չի լինում վերահսկել: Քանի որ եղանակն ամառային է, զբոսանքների ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետեւ բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ