«Ժողովուրդ». Ո՞ւմ օգտին է ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը․ Քոչարյանի գործի հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով Սահմանադրական դատարանի դիմումի պատասխանի հրապարակումը շարունակում է հակասական հայտարարությունների տեղիք տալ:
Մի կողմից Քոչարյանի պաշտպանական կողմն է սա հաղթանակ համարում, մյուս կողմից էլ իշխանության ներկայացուցիչները ՄԻԵԴ-ի կարծիքն իրենց օգտին են համարում: Նկատենք, որ ՄԻԵԴ դատավորները իրենց խորհրդատվական կարծիքում գրել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարվի վերացական մեկնաբանություն։
Ըստ էության, գլխավոր հարցը վերաբերում էր օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին, մասնավորապես, թե հանցանքի կատարման պահին եւ դրանից հետո փոփոխված օրենքների համադրման համար ինչ չափորոշիչներ կան։
Բանն այն է, որ նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ նա չի կարող մեղադրվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել` սահմանադրական կարգի տապալում։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում դատական համակարգը: Տեղեկացանք, որ դատական համակարգում շատերն են ուսումնասիրել ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը, սակայն չեն հասկացել՝ ի վերջո այն ում օգտին է: Դատավորների շրջանում անգամ կարծիք է հնչել, որ ՄԻԵԴ-ի ուղարկած խորհրդատվական կարծիքը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի օրոք արձակված ՍԴ որոշումների նման է: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումներն էլ ընդդիմությունը համարում էր իր հաղթանակը, իշխանությունը` իր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա