«Ինտուիցիա» ֆիլմի աստղը ԱՄՆ-ում անկարգությունների ժամանակ ենթարկվել է ոստիկանության հարձակմանը
Հոլիվուդյան դերասան, սցենարիստ եւ կինոպրոդյուսեր Ջոն Կյուսակը, որը մեծ ճանաչում է ձեռք բերել «Օդային բանտ», «2102», «Ինտուիցիա» ֆիլմերում դերակատարումներով, լրագրողներին հայտնել է, որ Չիկագոյում ենթարկվել է ոստիկանների հարձակմանը փողոցային անկարգությունների ժամանակ։
Դերասանը հայտնել է, որ նկարել է աֆրոամերիկացի Ջորդ Ֆլոյդի մահվան հետեւանքով ցույցերի ընթացքում այրվող մեքենան։ Դա իրավապահներին դուր չի եկել։ «Նրանք մահակներով հարձակվեցին ինձ վրա ու հարվածեցին իմ հեծանիվը»,- պարզաբանել է նա։
Ջոն Կյուսակը դարձել է արվեսի ու շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներից մեկը, որոնք այս օրերին ԱՄՆ տարբեր քաղաքներում փողոց են դուրս եկել՝ աջակցելու համար բողոքին ոստիկանության գործողությունների դեմ, որի մեղքով մահացել է աֆրոամերիացի Ջորջ Ֆլոյդը։ Նրանք շարում են դերասան Թիմոթի Շալամեն, Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիս Ջեքսոնը, մոդել Էմիլի Ռատակովսկին, հայտնի շատ ռեփերներ։
Բողոքները, որոնք ուղեկցում են անկարգություններով, ընդգրկել են ԱՄՆ տասնյակ քաղաքներ։ Առիթ է դարձել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոդի մահը Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ), որը մահացել է կոպիտ ձերբակալությունից հետո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից