Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կապանի դեպքերով տուժողը հայտարարում է, որ ցուցմունքները տվել է Ոստիկանության աշխատակիցների ուղղորդմամբ

Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործով տուժող ճանաչված Շավարշ Մարգարյանը հայտնել է, որ իրեն չեն առեւանգել, եւ, որ իրենց Ոստիկանության աշխատակիցները ուղղորդել են իրեն ցուցմունք տալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գործով մեղադրյալներից Լեւոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

Պաշտպան Էլբակյանը հայտնեց, որ պաշտպանները բողոքարկել են Բաբկեն եւ Լեւոն Համբարձումյանների խափանման միջոցի որոշումը։

«Այս գործով ունենք 7 դատավոր, որոնք քննել են այս գործը. եւ՛ ձերբակալություններ, եւ՛ խափանման միջոցներ։ 7 դատավորներից 4-ը գտել են, որ ձերբակալություններ եւ 1 դատավոր մեղադրանքի մասով, որ հիմնավոր կասկածն է բացակայում, Լեւոն Համբարձումյանի մասով նպատակն ու հիմքը բացակա չէ, 3 դատավոր էլ գտել են, որայս անձինք պետք է կալանավորվեն։ Այսինքն՝ 4 դատավոր գտնում են, որ այս անձանց հիմնավոր կասկածը բացակայում է, նրանց նկատմամբ որեւէ հարկադրանքի միջոց կիրառելու հիմքերը բացակայում են եւ 3 դատավոր էլ նույնական փաստական հանգամանքներով գտնում են, որ առկա է այդ հանգամանքները։ Սա այն դեպքում է, երբ արդեն մամուլով հրապարակվել էր Շավարշ Մարգարյանի, ինչու չեմ կարող ասել՝ ուժող Շավարշ Մարգարյանի, որովհետեւ ըստ մեզ ներկայացված նյութերի Շավարշ Մարգարյանը հայտնում է՝ ինձ տուժող չեմ համարում։ Կարող եմ ասել, որ ճնշում է եղել դատավորների վրա, այլ կերպ նկարագրել, երբ ընդամենը նույն գործով ներկայացվում է 3 միջնորդություն, դատավորը քննում է գործը եւ որոշում է կայացնում, որ հիմնավոր կասկածը բացակայում է եւ Լուսինե Մարտիրոսյանի պաշտպանյալի նկատմամբ հիմնավոր կասկածի հիմքով միջնորդությունը մերժում է, ընդամենը 2 ժամ հետո 3 այլ դատավորներ գտնում են՝ հիմնավոր կասկածն առկա է եւ այս տղաները պետք է կալանավորվեն։ 4 երիտասարդի փորձում են մեղադրել առեւանգման մեջ, ունենք անձը, որն ասում է՝ ինձ չեն առեւանգել։ Տուժողը հայտարարում է, որ իմ ցուցմունքները տվել եմ Ոստիկանության աշխատակիցների ուղղորդմամբ եւ եթե ես այդ ցուցմունքները չտայի, ապա իմ նկատմամբ կկիրառվեր որոշակի պատժող միջոցներ»,- ասաց փաստաբանը։

Էլբակյանը նշեց 7 դատավորների անունները.

«3 դատավորները, որոնք ձերբակալումները ոչ իրավաչափ են ճանաչել Ավան նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանն է, Վարդան Գրգորյանը, Հարություն Մանուկյանը եւ մեկ դատավոր, որը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը հիմնավոր կասկածով մերժել է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Մյուս 3 դատավորներն են՝ Վաչե Մարգարյանը, Ռոբերտ Պապոյանը եւ Նելլի Բաղդասարյանը»։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասներ էին ներկայացրել դեպքից։ Ըստ այդ հաղորդագրության՝ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի եւ նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջեւ տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը եւ շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն եւ Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առեւանգել են Շ. Մ.-ին եւ Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի եւ Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն եւ Ա.Փ.-ն, ինչպես նաեւ ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետեւանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։