50 զինծառայող կմասնակցի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկմանը
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին կմասնակցի 50 զինծառայող տարբեր ստորաբաժանումներից՝ 45 տղամարդ եւ 5 կին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը:
«Ռուսաստանի ՊՆ-ում ավարտվել է CoViD-19-ի դեմ համար եզակի հայրենական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար կամավորների ընտրությունը»,- նշվում է գերատեսչությունում:
Բոլոր կամավորները զննում եւ թեստավորում են անցել. վերջին ամսվա ընթացքում նրանց մոտ ոչ մի հիվանդություն չի ախտորոշվել:
Զինվորականների առաջին խումբը պետք է ժամանի հունիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանն առընթեր 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հատուկ հաստատություն: Այնտեղ նախատեսվում է խորացված բուժզննում անցկացնել, ինչպես նաեւ կամավորների նախապատրաստել փորձարկման համար:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը