Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Եկեք չկեղծենք նաև քննարկումը

Իշխանական պատգամավորները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն լավ մասնագետի համբավ, մինչ պատգամավոր դառնալը իրենց ոլորտներում անում էին մասնագիտական լուրջ վերլուծություններ, այսօր իրենց մեկնաբանություններում անկեղծ չեն։ Գույքահարկի առաջարկվող փոփոխություններն արդարացնելու համար բերվում է մինչև 10մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի տարեկան գույքահարկի հաշվարկը՝ առավելագույնը 5000 դրամ, կամ 10-25 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բանակարանների գույքահարկը՝ միջինը 10200 դրամ։ Բայց պետք է նույնքան ազնիվ լինել, և ասել, որ իրապես մինչև 10 մլն արժողությամբ բնակարանները շատ քիչ թիվ են կազմում։ Կարծում եմ տեղյակ եք նաև, որ այդպիսի շուկայական արժեքով բնակարան Երևանում հնարավոր չէ գտնել։ Եթե ելնում ենք այն մոտեցումից, որ միջին եկամուտ ունեցող անձինք չպետք է ապրեն լավ թաղամասերում, պետք է անկեղծորեն այդպես էլ ասել։

Ո՞վ է ասում, թե մայրաքաղաքի լավ թաղամասերում, թանկ հատվածներում ապրում են միայն բարձր աշխատավարձ և հավելավճարներ ստացող մարդիկ։ Ո՞վ է ասում, որ 50 մլն դրամ արժեքով անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն հանցավոր ճանապարհով եկամուտ ունեցողները։ Այդպիսի բնակարան մարդիկ կարող էին ձեռք բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, կարող էին ստանալ որպես ժառանգություն, կամ պարզապես գույքը կարող էր բաժին հասել Խորհրդային Միության շրջանից։ Այսօր այդ մարդկանցից շատերի եկամուտը բավականին ցածր է (թոշակառուներ, գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։ Մինչև 50 մլն դրամ արժեք ունեցող գույքի համար մոտ 108000 դրամ գույքահարկ է նախատեսվում։ Հիմա պատկերացրեք կենսական խնդիրները լուծել չկարողացող, սպառած գազի և

էլեկտաէներգիայի համար վճարել չկարողացող մարդուն պարտավորեցնում եք տարեկան վճարել 108000 դրամ գույքահարկ։

Հաճախ բերվում է նաև այն հակափաստարկը, թե շատերը կարող են վաճառել իրենց թանկ անշարժ գույքը և գնել ավելի համեստ տուն, ավելի համեստ թաղամասում և ազատվել բարձր գույքահարկից։ Իսկ պատկերացնում եք, թե սա ինչպիսի ցնցում կառաջացնի անշարժ գույքի շուկայում։ Հասկանալի է, չէ, որ պարզապես հնարավոր չի լինելու կատարել քիչ թե շատ նորմալ պայմաններով գործարք։

Քիչ չեն դեպքերը նաև, երբ բնակարանները ձեռք են բերվել հիփոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով բոլորովին այլ հաշվարկներով։ Մարդիկ տարիներով աշխատում են, որպեսզի նորմալ թաղամասում նորմալ տուն ձեռք բերեն։ Պատկերացնում եք այդ խավի համար ինչպիսի լրացուցիչ խնդիրներ են ստեղծվելու։ Երբևէ պատկերացրել եք վարկային պարտավորություն ունեցողի համար յուրաքանչյուր չնախատեսված ծախսը ինչպիսի ծանր բեռ է։

Ի՞նչն է խանգարում գնալ բաց քննարկման, լսել հիմնավորումներ, հակափաստարկներ։

Նոր կարգավորումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ նաև անշարժ գույքի շուկայի և շինարարության ոլորտի վրա։ Այդ հարցին առաջիկայում կանդրադառնանք մանրամասն վերլուծությամբ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»