Եղել եմ կառավարական առանձնատանը, բայց անգամ Արփիին չեմ գրկել, հանձնել եմ թեստ. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)
Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև շփման ընթացքում ոչ մի կոնտակտ չեմ ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի կամ երեխաների հետ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի և նրա ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքին։
«Այսինքն, ես երբ եղել եմ իրենց տանը, որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել։ Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով։ Այնպես, որ ես որևէ վտանգ չեմ տեսնում այս պահի դրությամբ, որ մեկուսանամ։ Աժ-ում շփումներս ևս մաքսիմալ հեռավորության վրա եմ ունենում»,- ասաց պատգամավորը։
Հրաչյա Հակոբյանը նաև հայտնեց, որ այսօր «ապահովության համար» կորոնավիրուսի թեստ է հանձնելու։
«Նույնիսկ Արփիին չեմ գրկել, սիրել։ Քանի որ ես տանն ունեմ թիրախային խմբում գտնվող մայր, ես երեխաներին չեմ գրկել, կոնտակտ չեմ ունեցել։ Իմ տուն մտնելիս նույնպես ախտահանվում եմ, մորս հետ էլ նույնպես կոնտակտ չեմ ունենում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս