Կրկին զոհեր եւ վիրավորներ
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 25-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու ձորում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի երկու փրկարարական ջոկատ:
Պարզվել է, որ «Մուշեղի ձոր» կոչվող հանգստյան գոտու մոտակայքում «Opel Astra G» մակնիշի 25 XX 522 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորը (մոտ 600 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 21-ամյա Ն. Հ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 200 մ հեռավորությունից 22-ամյա Լեւոն Հ.-ին եւ 32-ամյա Ռոման Հ.-ինն մոտեցրել (300 մ) են շտապօգնության ավտոմեքենաներին, որոնք հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները 30-ամյա Արշակ Կ.-ի եւ 19-ամյա Գեւորգ Մ.-ի դիերը մոտեցրել (մոտ 270 մ) են շտապօգնության ավտոմեքենաներին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացածներն ու վիրավորները հարևաններ էին, բնակվում էին Ջրվեժ թաղամասում և եկել էին ամառային հանգիստն անցկացնելու:
Ձեռնարկվում են նաև գործողություններ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենան անդունդից դուրս բերելու ուղղությամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից