Zoom-ի շուկայական արժեքը գերազանցել է 50 մլրդ դոլարը
Նոր տեսակի կորոնավիրուսային համավարակի ֆոնին զանգվածային տարածում գտած Zoom տեսակոնֆերանսների հավելվածի շուկայական գինը գերազանցել է 50 մլրդ դոլարը, ինչի մասին վկայում են առևտրային բորսաների տվյալները:
Մայիսի 29-ին NASDAQ բորսայում ընկերության արժեթղթերի գինն աճել է 9,74%-ով՝ հասնելով մեկ արժեթղթի համար 179,48 դոլար ցուցանիշի: Դրա արդյունքում ընկերության շուկայական գինը հասել է 50,61 մլրդ դոլարի, գրում է ria.ru-ն:
Ըստ ոլորտի փորձագետների հաշվարկի՝ ընթացիկ տարում Zoom-ի շուկայական արժեքն ավելացել է 30 մլրդ դոլարով: Ենթադրվում է, որ համավարակի երկարելուն զուգընթաց դրա օգտատերերի թիվն ու եկամուտների ծավալները կշարունակեն աճել:
Հայտնի է, որ Zoom հավելվածի ստեղծող Էրիկ Յուանի ունեցվածքը գարնան առաջին երկու ամսում աներևակայելի աճ է գրանցել: Zoom-ի գործադիր տնօրենի կարողությունն ավելացել է 77%-ով՝ 3,5 մլրդ դոլարից հասնելով 8 մլրդ-ի:
Պատճառը համավարակի ընթացքում Zoom հավելվածի ահռելի պահանջարկն է: Հայտնի է, որ այս օրերին կարանտինում գտնվող միլիոնավոր մարդիկ հենց այս ծրագրի միջոցով են տնից աշխատում, մասնակցում հեռավար դասընթացների և պարզապես շփվում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից