Ferrari ընկերությունը նվիրել է հայտնի մրցարշավորդ Քիմի Ռայքոնենին Ֆորմուլա-1-ի բոլիդ-ը
Scuderia Ferrari-ն նվիրել է Քիմի Ռայքոնենին Ֆորմուլա-1-ի բոլիդ, որի վրա ֆին օդաչուն հաղթանակ է տարել ԱՄՆ Գրան-պրի 2018 թվականին։ Այդ հաղթանակը մնում է աշխարհի չեմպիոնի կարիերայում վերջինը։ Իր նվերի մասին Ռայքոնենը հայտնել է իր ինստագրամի էջում, գրում է Մոտոր-ը։
40-ամյա Քիմի Ռայքոնենի համար 2018 թվականի սեզոնը վերջինն էր Scuderia Ferrari-ի կազմում։ Այժմ Ռայքոնենը հանդես է գալիս Alfa Romeo-ում, այնպես որ մեծ է հավանականությունը, որ Ferrari SF71H-ի ղեկին հաջողությունը կեզրափակի նրա կարիերան։
Շքեղ նվերի մասին մանրամասները քիչ են․ Ռայքոնենը տեղադրել է երկու լուսանկար․ դրանցից մեկի վրա բոլիդը գտնվում է բակում կոնտեյների մեջ Շվեյցարիայում, իսկ մյուսում՝ Ferrari-ն կանգնած է քրոսային մոտոցիկլետների շարքում ավտոտնակում։ Քիմին տեղադրել էր նկարները «սթորիս»-ում եւ նշել Scuderia Ferrari-ին՝ շնորհակալություն հայտնելով թիմին նվերի համար։
Քիմի Ռայքոնենը շարունակում է մնալ վերջին մրցարշավորդը, որը հաղթել է չեմպիոնական տիտղոսը Ferrari-ի ղեկին․ ֆինը դարձել է ամենաուժեղը 2007 թվականի չեմպիոնատի արդյունքում։ Այդուհետ ո՛չ Ֆելիպե Մասային, ո՛չ Ֆերնանդո Ալոնսոյին, ո՛չ Սեբաստիան Ֆետոլին, ո՛չ հենց Քիմիին չի հաջողվել վերադարձնել տիտղոսը Մարանելո։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից