Պեսկովը կորոնավիրուսից բուժման ընթացքում մորուք է աճեցրել և նիհարել է (տեսանյութ)
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսից բուժման ընթացքում մորուք է աճեցրել և նիհարել է: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա ինքն է հայտնել «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում:
«Երբ հիվանդացա, որոշեցի, որ մորուք եմ աճեցնելու, քանի դեռ հնարավոր չի լինի ազդարարել ամբողջական հաղթանակ կորոնավիրուսի դեմ՝ դե ֆակտո և դե յուրե»,- ասել է Պեսկովը հաղորդավար Պավել Զարուբինի ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում:
Պեսկովը հաստատել է նաև, որ հիվանդության ընթացքում նիհարել է: «Տվյալ դեպքում մորուքը փոքր-ինչ փոխհատուցում է»,- կատակել է ՌԴ նախագահի խոսնակը:
Վերջինս հավելել է, որ մորուքը ժամանակավոր է և այն կսափրի գրասենյակ՝ աշխատանքի վերադառնալուն պես:
Հիշեցնենք, որ Պեսկովի և նրա կնոջ՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի՝ կորոնավիրուսով հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել մայիսի 12-ին:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս