Թրամփը հետևել է Crew Dragon տիեզերանավի պատմական արձակմանը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդան՝ հետևելու SpaceX ընկերության հրթիռի արձակմանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Falcon 9 հրթիռը պետք է ուղեծիր հասցնի Crew Dragon տիեզերանավը ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Բոբ Բենքենի և Դագ Հերլիի հետ միասին: Կիրակի նախատեսված է տիեզերանավի միակցումը Միջազգային տիեզերակայանին:
ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենցտայնը հայտնել է, որ եղանակը բարենպաստ է հրթիռի արձակման համար: Ավելի վաղ նա միջոցառման չեղարկումը 50 տոկոս էր գնահատում եղանակային պայմանների պատճառով:
Նախապես Crew Dragon-ի պատմական արձակումը նախատեսված էր մայիսի 28-ին, սակայն չեղարկվել էր եղանակային պայմանների պատճառով: 2011 թվականից ի վեր առաջին անգամ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայան պետք է թռչեն ամերիկյան տիեզերանավով և ոչ թե ռուսական «Սոյուզ»-ով:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս