«Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա
«Փաստը» գրում է․ «Առիթ ունեցել ենք անդրադառնալու այն թեմային, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Այս թեմայի հետ կապված «Փաստին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները պնդում են, որ այս ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ակնկալիքներ են դրսևորում, այսպես ասած, «սորոսականները»:
Նրանք «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա: Խոսքը մասնավորաբար Ռուսաստանի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների մասին է: Մեր տեղեկություններով, սակայն, «սորոսականները» այս հարցով «ուղիղ տեքստով» վարչապետին կամ ԱԳ նախարարին չեն դիմելու:
Ըստ նույն աղբյուրի, սխեման հետևյալն է. հետևողականորեն փորձել հրապարակայնորեն վարկաբեկել այս կամ դեսպանին, իսկ երբ նրանք կազատվեն աշխատանքից, ներկայացնել սեփական «պատրաստի» թեկնածուին: Այնպես որ, առաջիկայում, ըստ տեղեկությունների, հակաքարոզչական արշավ կսկսվի մի քանի դեսպանների դեմ:
Ի դեպ, խոսվում է նաև, որ նշյալ շրջանակները մեծ ցանկություն ունեն մասնավորաբար ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեսնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում: Այլ հարց է, թե որքանով է դա ցանկանում վերջինս...»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա