Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարից չուզելով աշխատում և պարգևավճար է ստանում
«Ժողովուրդը» գրում է․ «Դեռևս փետրվարի 15-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հրապարակավ հայտնել էր, թե խնդրանքով դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ցանկություն հայտնելով այլ աշխատանքի տեղափոխվելու։ Այդ հրապարակային դիմումից անցել է երեք ամիս, սակայն այդպես էլ նրա խնդրանքի շուրջ որևէ նորություն չկա։ Ավելին՝ նա շարունակում է աշխատել և պարգևատրումներ ստանալ։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ ՀԱկոբ Կարապետյանից պարզել՝ ինչու ընթացք չի տրվել փոխքաղաքապետի դիմումին։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կարապետյանը նշեց․ «Կապված կորոնավիրուսի վարակի առաջացրած բարդությունների և արտակարգ դրության ժամանակահատվածում կանխատեսվող ֆինանսատնտեսական խնդիրների հետ, Երևան համայնքի բյուջետային մուտքերի ու ֆինանսական հոսքերին առնչվող նոր իրավիճակ է ստեղծվել, որը լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծել քաղաքային իշխանության, հատկապես ֆինանսական բլոկի համար։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի դիմումի քննարկումն առժամանակ հետաձգվել է։
Այսպիսով՝ ստացվում է, որ Հայկ Սարգսյանը չուզելով, դժկամորեն, բայց, այնուամենայնիվ, դեռ շարունակում է աշխատել և յուրաքանչյուր ամիս նաև պարգևավճար է ստանում։ Այս տարվա մայիսի 8-ի քաղաքապետի որոշման համաձայն՝ Հայկ Սարգսյանը ստացել է 480 հազար դրամ պարգևավճար, իսկ ապրիլին էլ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգևատրվել էին յուրաքանչյուրը 1 մլն 800-հազարական դրամով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա