Հեռուստահաղորդման ժամանակ կապիկը հարձակվել է հաղորդավարուհու վրա և նրան դուրս հանել ստուդիայից (տեսանյութ)
Արաբական Al Hayat հեռուստաալիքի եթերում կապիկը հարձակվել է հաղորդավարուհու վրա և նրան դուրս հանել ստուդիայից․ հաղորդումը թողարկվել է AlHayah TV Network յութուբյան ալիքում։
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Լոբնա Ասալ անունով հաղորդավարուհու և նրա գործընկերոջ՝ Հուսամ Հադադի վարած հաղորդման շրջանակում, որի հյուրը եգիպտացի դերասան Իբրահիմ էլ-Սամանն է եղել։
Դերասանն իր հետ ստուդիա կապիկ էր բերել, որը նախօրեին իր հետ միասին այլ նախագծում էր նկարահանվել։
Հաղորդավարուհին, կենդանու վզկապից բռնելով, սկսել է խաղալ նրա հետ, սակայն ինչ-որ պահի կապիկը հարձակվել է նրա վրա։ Լոբնա Ասալը սկզբում փորձել է բարձի միջոցով պաշտպանվել կապիկից, սակայն ի վերջո լքել է տաղավարը։
Նշենք, որ ո՛չ կենդանին, ո՛չ էլ հաղորդավարուհին չեն տուժել։
Տեսանյութում այդ հատվածը՝ 26.30-ից.


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս