Դանակ-մկրատ սրելուց իրավիճակ էլ եք սրում․ Համազասպ Դանիելյանն ու Միքայել Մելքումյանը վիճեցին
ԱԺ-ում այսօր՝ մայիսի 27-ին, վեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանի եւ «Բարդավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի միջեւ ՍԴ-ի հարցի քննարկումների շուրջ։
Միքայել Մելքումյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում այս պահին, երբ համավարակի խնդիրը կա երկրում ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում։
«Չե՞ք հիշում՝ երբ հանրաքվեի օրենքը բերում էիք, «Բարգավաճ Հայաստանն» ասեց՝ մենք կողմն ենք հանրաքվեի գաղափարին։ Հիմա ի՞նչ է եղել, թողեք՝ անցնի, կհաղթահարենք էս ճգնաժամը, կբերենք հանրաքվեն կանենք, կստանանք լուծումները։
Սա նրա նման է, հիշո՞ւմ եք, որ մարդիկ բակերում ման էին գալիս, ասում՝ դանակ-մկրատ սրեմ ու ոչ մեկ չի իջնում, որ սրի դանակ-մկրատը։ Հիմա պետք է վերջ տալ սրան, մեր երկրի առջեւ այսօր լրջագույն հարցեր են ծառացած․ դանակ-մկրատ սրելու ժամանակը չի ՍԴ-ի շուրջը, սա ինստիտուտ է, այն պետք է հարգել, իրավական ճանապարհով գնալ։
Պետք չի բերել ԱԺ-ին տալ լիազորություն, որը հակասահմանադրական է»,- նշեց նա։
Նրա ելույթին արձագանքեց Համազասպ Դանիելյանը՝ հիշեցնելով, որ «Բարգավաճ Հայաստանը» «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությանը չէր մասնակցել։ Նրա ելույթը տեղից ընդհատում էր Միքայել Մելքումյանը։
«Քվեարկե՞լ եք դուք․ չեք քվեարկել, դե մի ընդհատեք ուրեմն։ Դանակ-մկրատ սրելուց իրավիճակ էլ եք սրում ու սրելուց ոչ ոք չի վախենում»,- վրդովվեց Դանիելյանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս