Վախեցնում ես մեզ, որ ի՞նչ անես, մենք վաղուց ավարտել ենք․ Բագրատյանը՝ Նազելի Բաղդասարյանին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը առաջարկում է օնլայն քարոզարշավ իրականացնել ու հանրաքվեով լուծել ՍԴ հարցը։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց պատգամավորը։
«Եթե էդ ժողովրդին թողնում ենք մոլերում առեւտուր անեն, ռեստորաններում քեֆ անեն, թող մի օր էլ գան ընտրատարածքում ընտրություն անեն։ Էդ քարոզչությունն էլ պետք չի, կարող եք օնլայն քարոզչություն անել, որ ասում եք միջոցները քիչ են, լավ խնայողություն ա։ 100 հազարով նայում են օնլայն, օնլայն արեք քարոզչություն։ Քվերակության օրն էլ մարդը ռեստորան չի գնա, կգա հանգիստ կքվեարկի»,- հայտարարեց նա։
Բագրատյանը նաեւ անդրադարձավ իրեն նախորդած՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ելույթին, որի ժամանակ պատգամավորը նշել էր, որ ընդդիմադիրները հանձնաժողովների նիստերին չեն ներկայանում եւ քննարկված շատ հարցերին անտեղյակ են մնում, հավելելով, որ «վատ ուսուցչի նման մատյանով հետեւելու է ներկա բացականերին, որոշ ելույթներին էլ 2 է նշանակելու»։
«Վախեցնում ես մեզ, որ ի՞նչ անես, մենք վաղուց ավարտել ենք»,- ի պաատսխան այդ ելույթին ասա Բագրատյանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս