Հասմիկ Պողոսյանը նոր պաշտոն կստանա
Aysor.am-ի տեղեկություններով` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվելու մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով, իր դիմումի համաձայն, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Անդրանիկ Արզումանյանը։
Նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։

















































