Զավեշտալի դեպք ԱԺ-ում․ Արման Աբովյանը ծաղկեփունջը Կարինե Պողոսյանին նվիրելու փոխարեն՝ շփոթմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին
Ազգային ժողովի նիստի մեկնարկին զավեշտալի միջադեպ գրանցվեց: Նախ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երբ հայտարարեց առաջին նախագծի քվեարկությունը, վարման կարգով ելույթ ունեցավ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, որը հիշեցրեց, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի ծննդյան օրն է: Պատգամավորները շնորհավորեցին նրան ծափողջույններով:
ԱԺ-ն շարունակում էր նախագծերի քվեարկությունը, երբ ԲՀԿ-ական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ծաղկեփունջը ձեռքին մոտեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, այնուհետև հետ վերադարձավ և ծաղկեփունջը նվիրեց Կարինե Պողոսյանին: Պատգամավորները տևական ժամանակ ծիծաղեցին:
ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Գժանոց ա»։ Ապա Ալեն Սիմոնյանին ասաց. «Էս կարող ա՞ էն վարդերն էին, որոնք դու էիր նվիրել»:
Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նրան ծաղկեփունջ նվիրեց:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս