Քաջարանի քաղաքապետը վախենալու բան ունի
«Իրավունք» թերթը գրում է. «Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխին շարունակվում են սեւ ամպեր կուտակվել: Նա ժամանակին, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի աթոռը ստանձնեց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Վահե Հակոբյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, ինչի հետ կապված տեղի մեր աղբյուրը հիշեց. «Շատ հարցերում պարտական է նրան, ինչի դիմաց էլ մի շարք ծառայություններ է մատուցել` ի նշան երախտիքի»:
Տեղացիների խոսքով՝ Փարամազյանը, թեեւ բացահայտ ցույց չի տալիս, բայց վախեցած է ներկայիս իշխանությունների «դեմ տված» կոմպրոմատներից: Հատկապես, որ չի բացառվում, որ այդ կոմպրոմատների արդյունքում ջրի երես դուրս գան նաեւ նրա մատուցած ստվերային ծառայությունները:
Եվ պատահական չէր, որ կիրակի օրը Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետը նախ «առյուծի սիրտ կերածի» պես թիրախավորում էր իրավապահներին եւ ներկայիս իշխանություններին, իսկ արդեն ոստիկանության բաժին մտնել-դուրս գալուց հետո դարձավ օրինապահ քաղաքացու դասական օրինակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա