Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ կրթության, գիտության , մշակույթի ե ւ սպորտի մշտական հանձնաժողովում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի եւ ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի նախօրեի «առերեսումն» անցել է բավականին բուռն մթնոլորտում։
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով նախարար Արայիկ Հարությունյանի գլխավոր մրցակիցն է, եւ նրանց ջրերը մի առվով չեն հոսում, իմքայլական պատգամավորների հետ նեղն է գցել փոխնախարարին, ով, ի դեպ, խոստովանել է, որ Գոգյանի հետ հանդիպումն ինքն է նախաձեռնել, սակայն ասել է, թե դա «տղայական ռազբորկա» չի եղել, ինչպես մամուլն է ներկայացրել։
ԱԺ հանձնաժողովականները դուրս են եկել Գոգյան-Թամրազյան հակամարտության շրջանակից եւ նախարարության ներկայացուցչին մեղադրանքներ առաջադրել իրավիճակին չտիրապետելու եւ ոլորտը բախտի քմահաճույքին թողնելու համար։
Ուշագրավ է, որ նախապես Մխիթար Հայրապետյանը հայտարարել էր, թե հանձնաժողովի արտահերթ նիստը դռնբաց է լինելու, բայց նիստից ժամեր առաջ, ըստ որոշ տեղեկությունների, նախարար Հարությունյանի ջանքերով որոշել էին այն փակ անցկացնել, որպեսզի ծածկադմփոց անեն նախարարությունում տիրող թայֆայական մթնոլորտը եւ հովանավորչությունը Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի տեղապահ Դիանա Գալոյանի նկատմամբ, որի ատենախոսությունը Գոգյանն արտագրված է համարում։
Հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը, որը մասնակցել է դռնփակ նիստին, երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ, իհարկե, կուզենար՝ նիստն անցկացվեր դռնբաց, ու հանրությանը հուզող պատասխանները մարդիկ իմանային. «Ընթացքում պարոն փոխնախարարն իր ելույթի մեջ այնպիսի հարցեր շոշափեց սպորտի մասին, որ չեմ կարող չանդրադառնալ, դրանք փակ էլ չեն: Խոսվեց աշխատանքի թափանցիկության մասին: Սպորտը համակարգում է կես տարուց ավելի եւ ոչ մի անգամ մամուլի ասուլիս չէր տվել: Պետք է հաշվետվողականություն լինի, ու եթե չկա ասուլիս, պարզ է, որ կա զրո հաշվետվողականություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա