ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գող» Արսեն Երեւանսկուն բերման ենթարկելու դեպքից: Մեր տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն եւ այդ եղանակով է պարզել, թե նա ինչ է արել այս ընթացքում, ում հետ ինչ հարցով է զրուցել, եւ դուրս է եկել հետքին:
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:
ԱԱԾ-ն չէր մանրամասնել, թե ինչի համար է Արսեն Մկրտչյանը կոնկրետ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպել, եւ այդ հավաքներով ինչի է փորձել հասնել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, նա փորձել է խառնվել Սյունիքի մարզում վերջերս տեղի ունեցած դեպքերին, համայնքների ղեկավարների տների խուզարկություններին:
Երեւանսկին փորձել է նաեւ նախկին ու ներկա ղեկավարների միջեւ առաջացած տարաձայնությունը հարթել, այսպես ասած, «բարիշեցնել» կողմերին, ինչն էլ Ազգային անվտանգության ծառայությունը համարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հավաքների կազմակերպում:
Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա նման հարցեր է կարգավորել ոչ միայն Սյունիքի, այլ նաեւ Գեղարքունիքի մարզում, ընդ որում՝ բոլոր դեպքերում դա արել է ուղիղ հեռախոսակապի միջոցով զրուցելիս, եւ հենց այդ պատճառով էլ ԱԱԾ-ն կարողացել է գաղտնալսել նրան եւ բերման ենթարկել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա