Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար
«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում է արտակարգ դրության ավարտից հետո` կառավարության կազմում փոփոխությունները:
Եվ մինչ անգամ Աժ իշխող խմբակցության պատգամավորներն են դժգոհություն հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից, պարզվում է` վերին օղակներում կա սցենար, թե ինչպես անել, որպեսզի եւ քայլական պատգամավորները գոհ լինեն, եւ քայլած Արայիկը չմնա ձեռնունայն:
Ըստ շրջանառվող խոսակցությունների, չի բացառվում, որ պարետ Տիգրան Ավինյանին փոխվարչապետի պաշտոնում փոխարինի Ա. Հարությունյանը: Այս միտքը հաճելիորեն ուրախացրել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, որ վերջապես կազատվեն ոչ մի փոխնախարարի հետ «յոլա» չգնացող Ա. Հարությունյանից, շատերը նույնիսկ կարծում են, որ սա կլինի միանգամից 4 ոլորտի փրկություն:
Սակայն, Ա. Հարությունյանը հնարավոր է, որ լինի 4 ոլորտ միանգամից համակարգած, ավելի ճիշտ` այդպես էլ չհամակարգած, վերջին սուպերնախարարը, որովհետեւ չի բացառվում, որ առաջիկայում խորհրդարան բերվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության փոփոխության եւ նրանից որոշ ոլորտներ տարանջատելու մասին օրենքի նախագիծ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա