Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Արմեն Գևորգյան. Իրավիճակը բարդ է, բայց լուծումներ, անշուշտ, կան

Այս հոդվածը, որոշակի իմաստով, վերջին շաբաթների իմ հակասական զգացողությունների, ապրումների արտացոլումն է։

Նախորդ հրապարակումներում ես զգուշացնում էի.

· Հայաստանում իշխանության որակի և պետական պոպուլիզմի դրսևորումների մասին: Մենք առնչվում ենք նոր տիպի և սերնդի քաղաքական դերակատարների հետ, բայց զգում ենք լիարժեք պետական գործիչների բացակայությունը:

· Նորագույն պատմությանը հայտնի է, որ պետությունները և հասարակությունները հաճախ հայտնվում են «զարգացման» երեք Դ-ի հետևյալ փուլերում՝ դեգրադացիա, դեստաբիլիզացիա և դեֆոլտ։ Ցավոք, այս պահին մենք առաջին փուլից անցում ենք կատարում դեստաբիլիզացիայի՝ ապակայունացման փուլ։ Պետականության դեֆոլտը իմ նախորդ հրապարակումներում նկարագրել եմ Վրաստանի և Ուկրաինայի օրինակով. այդ երկրներում այն ուղեկցվել է տարածքային կորուստներով։

· Մենք փակել ենք «նախկինի» փուլը, որին վերադարձ հնարավոր չէ։ Ես արդեն գրել եմ, որ պետք է համախմբում՝ հանուն ապագայի և գալիք մարտահրավերների։ Ես գրել եմ, որ նա, ով կկարողանա հասնել այդ համախմբմանը, պատմության մեջ կմնա որպես խոհեմ և կշռադատված գործիչ։ Իսկ նա, ով այսօր սա չի հասկանա, տեղ չի ունենա երկրի ապագայի պատմության մեջ։

· Մենք պետք է վարժվենք «սեփական հյութի մեջ եփվելուն» և ապրել արտաքին աշխարհից որոշակիորեն մեկուսացված պայմաններում։

Համառոտ՝ ռիսկերի մասին.

· Աղետ առողջապահական համակարգում

Աղետ կրթական համակարգում

· Հայաստանի նոր, բացասական իմիջ՝ պետություն, որը չկարողացավ կառավարել համաճարակը

· Հակառակորդի համար հնարավորություն՝ օգտվել Հայաստանում ստեղծված անբարենպաստ իրավիճակից

· Զգալի տնտեսական կորուստներ՝ երկրի և բնակչության համար:

Հնարավոր հետևանքները

· Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը (երկրի տնտեսական անբարենպաստ ցուցանիշներ, չքավորության բարձր մակարդակ, կրթվածության ցածր մակարդակ, քաոս պետական և համայնքային կառավարման համակարգերում, քրեածին իրավիճակի վատթարացում)

· Հայաստանը կարող է դառնալ “փակ երկիր''. մենք կարող ենք ընդգրկվել համաճարակի կառավարման տեսանկյունից անբարենպաստ պետությունների ցանկում, որի քաղաքացիներին չթողնեն այլ երկրներ, և ուր չգան այլ երկրների քաղաքացիներ։ Առաջին ազդանշանները, ցավոք, արդեն կան։

· Ոչ միայն մեր երկրում, այլև մի շարք այլ պետություններում ևս “քաղաքական կոմայից'' դուրս գալուց հետո իշխանություններից պահանջվելու են բացատրություններ՝ ինչո՞ւ հիվանդների այսքան մեծ թվեր, ինչո՞ւ այսքան մահեր, և արդյո՞ք հնարավոր չէր խուսափել այդ զոհերից։

· Ամեն ինչ պետք է արվի՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում «առողջապահական թիկունքը» մարտունակ պահելու համար. այստեղ խափանումներ թույլ տալ չի կարելի։

Ինչ է պետք անել

Նախապես ներկայացնելով ռիսկերը և դրանց հնարավոր հետևանքները՝ ես ունեմ բացառապես մեկ նպատակ. արդիական լուծումների, գործողությունների ճիշտ համակարգերի մշակման առաջարկներ անել։ Դրանց մի մասը ներկայացրել եմ մարտ-ապրիլ ամիսներին հրապարակված հոդվածներում: Այսօր արդեն իրավիճակը, այո, բավականին բարդ է, բայց ես չեմ ընդունում այն բացարձակ հոռետեսությունը, որը երբեմն հնչում է. լուծումներ կան, և դրանք ամենևին անմատչելի չեն։

1. Պետք է ձևավորել երկրի կառավարման հակաճգնաժամային թիմ։ Բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, երկարատև պլանները և կենտրոնանան կարճաժամկետ խնդիրների լուծման վրա՝ համաճարակի կասեցում, առողջապահական համակարգի փրկություն, տնտեսության գահավիժման կասեցում, երկրի պաշտպանունակության-անվտանգության բարձրացում։ Հակաճգնաժամային թիմը պետք է ազատ լինի ֆորմալ առումով իրեն ձևավորած քաղաքական ուժերի հանդեպ պարտավորություններից։ Պետք է իշխի այն գիտակցումը, որ մենք բոլորս մեկ նավի մեջ ենք, որի կործանումը վերաբերելու է բոլորին՝ անկախ նրանց քաղաքական և այլ պատկանելությունից և վերջին ընտրություններին ստացած քվեների քանակից։ Սա հավասարապես վերաբերում է նաև այն գործիչներին, որոնք կարող են ստեղծված պայմաններում փորձել իրենց հեռու պահել և չառնչվել իրողություններին՝ հայկական տարբերակով՝ ինչո՞ւ «անշառ գլուխս» փորձանքի տակ դնեմ:

2. Հակաճգնաժամային թիմը կոչված է լինելու լուծել հետևյալ խումբ խնդիրները.

· Երկրում ձևավորել կառուցողական քաղաքական երկխոսություն և խիստ աշխատանքային մթնոլորտ, թուլացնել ներքին լարվածությունը, բացառել ատելությունն ու անհանդուրժողականությունը

· Թույլ չտալ հումանիտար աղետ

· Նվազագույնի հասցնել Հայաստանի միջազգային մեկուսացումը, երկրի հիմնական գործընկերների հետ կառուցողական երկխոսություն ապահովել, այդ թվում՝ կարգավորելով գազի սակագնի և հայկական ապրանքների արտահանման հետ կապված հարցերը

· Սահմանի երկայնքով թույլ չտալ իրավիճակի լարում, բացառել երկրի անվտանգությանը սպառնացող գործոնների ուժեղացումը

· Իրականացնել տնտեսության վերականգնման նպատակային քաղաքականություն՝ ձևավորելով տնտեսական աճի համար նպաստավոր պայմաններ (հատուկ ուշադրություն դարձնել ծառայությունների ոլորտին, գյուղատնտեսությանը և մի շարք այլ խոցելի ուղղություններին)

· Կանգնեցնել բնակչության աղքատացման պոտենցիալ աճը՝ նպատակային և հասցեական սոցիալական օժանդակության միջոցով։

· Ձևավորել սփյուռքի հետ հարաբերությունների նոր՝ ավելի ընդգրկուն և արդյունավետ հարթակներ և մեխանիզմներ

· Նախապատրաստել պետությունը քաղաքական զարգացման հաջորդ փուլին՝ նոր ընտրությունների:

3. Առաջին խումբ խնդիրների համար կարող են պետք գալ հետևյալ լուծումներն ու քայլերը.

3.1 Նոր հակաճգնաժամային գործունեության տրամաբանության մեջ վերակառուցել, վերափոխել կառավարության կառուցվածքը՝ այն դարձնելով ավելի ռացիոնալ, նախարարությունների առկայությունը համապատասխանեցնել ժամանակի պահանջներին և հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությանը։

3.2 Գտնել չեզոք ձևաչափ՝ պետության հովանու տակ, օրինակ՝ Նախագահի, որի շրջանակներում քաղաքական ուժերը կարող են նստել մեկ սեղանի շուրջ և քարտեզագրել հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։ Նման հանդիպումները կարող են լինել պարբերական, անցնել փակ ձևաչափում՝ ավելի արդյունավետ լինելու համար։ Առաջին իսկ թեման կարող է դառնալ համավարակը:

3.3 Գալ քաղաքական փոխհամաձայնության՝ առ այն, որ Սահմանադրական հանրաքվեն չեղարկվում է, և բոլոր վիճարկելի քաղաքական նախաձեռնությունները սառեցվում են՝ մինչև նոր ընտրությունների անցկացում:

3.4 Չեղարկել երկրում արտակարգ դրության ռեժիմը և հայտարարել «արտակարգ իրավիճակի» ռեժիմ։ Արտակարգ դրության ռեժիմն արդարացված է միայն իրական կոշտ քայլերի դեպքում, օրինակ՝ պարետային ժամի կիրառում և այլն։

3.5 Գործադիր իշխանության համակարգում պետք է ամրապնդվի կատարողական կարգուկանոնը, հաստատվի աշխատանքային փոխհարաբերությունների ճիշտ մշակույթ, ներդրվեն պետական մարմինների և պետծառայողների աշխատանքի գնահատման նոր չափորոշիչներ։

3.6 Աշխատանքի այլ ձևաչափի և որակի է անցնում իրավապահ համակարգը, այդ թվում՝ ՆԳՆ ձևավորմամբ և նախարարի քաղաքական պատասխանատվությամբ՝ այդ կառույցների աշխատանքի արդյունավետության համար։

4. Ձեռնարկել հրատապ և կոշտ քայլեր՝ վիրուսի տարածումը կասեցնելու ուղղությամբ, կարգի բերել տեստավորման համակարգը։ Կոշտություն՝ ոչ թե բառերի, այլ՝ գործնական քայլերի մակարդակով։ Քաղաքացիները հենց այդ պահերին պետք է զգան և գիտակցեն պետության առկայությունն իրենց կյանքում։ Ճիշտ մատուցման, իրականության և հետևանքների ճիշտ նկարագրման դեպքում քաղաքացիները, վստահ եմ, ըմբռնումով կմոտենան կոշտ քայլերին։

5. Ընդունել բուժաշխատողների անվտանգության և նյութական խրախուսման հատուկ ծրագիր։ Հատուկ ուշադրություն դարձնել վարակված բուժաշխատողների բուժմանը, որպեսզի նրանք օր առաջ վերադառնան ծառայության վայր։

6. Իրականացնել անկախ աուդիտ՝ գնահատելու համար իրական իրավիճակն այն հաստատություններում, որտեղ մեկուսացվում են պոտենցիալ վարակակիրները, խնդիրների հայտնաբերման դեպքում գտնել նոր, ավելի արդյունավետ ու պարզ մեխանիզմներ՝ տարբեր խմբերի քաղաքացիների ինքնամեկուսացման համար։

7. Անհապաղ սկսել ինտենսիվ քննարկումներ՝ բարեկամ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ վիրուսի դեմ պայքարում օժանդակության համար։ Դեսպանների և օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ

անցկացնել մշտական փակ ճեպազրույցներ՝ տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև՝ Հայաստանին հատկացվող օժանդակությունն առավել օպերատիվ դարձնելու համար։ Ես վստահ եմ, որ սա արդյունավետ աշխատող մեխանիզմ է, որովհետև 2016-2017թթ. ինքս եմ զբաղված եղել մեր երկրի համար մեկ այլ ոլորտում կարևոր մի խնդիր լուծելու հարցում նմանատիպ օպերատիվ համակարգի ներդրմամբ։

8. Մոբիլիզացնել բոլոր հնարավոր աղբյուրները (միջազգային, ֆինանսական կազմակերպություններ, սփյուռք, գործընկեր պետություններ)՝ հատուկ հիմնադրամի ձևավորման նպատակով, որն օժանդակություն ցույց կտա համաճարակի հետևանքով տուժած տնտեսական ոլորտներին։ Հնարավոր են բանակցություններ որոշ պարտատերերի հետ՝ մեր պետական պարտքի որոշակի դուրսգրման նպատակով։ Այդ եղանակով խնայված միջոցները կուղղվեն տնտեսության վերականգնմանը։

9. Իրականացնել մինչ այժմ ընդունված բոլոր հակաճգնաժամային քայլերի և ծրագրերի աուդիտ՝ դրանց նպատակահարմարությունը և արդյունավետությունը գնահատելու նպատակով, դրանք շարունակելու կամ կասեցնելու համար, ինչպես նաև նախաձեռնել նոր ծրագրեր։

10. Ստեղծված իրավիճակում կրթական համակարգի հանդեպ ուշադրությունն անթույլատրելիորեն թուլացել է։ Այն կարող է հայտնվել քաոսի մեջ, և կրթության որակն էականորեն կարող է ընկնել։ Անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի մեկը գտնել արդյունավետ և գործուն լուծումներ՝ նոր ուսումնական տարին հնարավորինս լիարժեք ձևով սկսելու և շարունակելու համար։ Այդ նպատակով անհրաժեշտ է շտապ հանդիպումներ և քննարկումներ ունենալ կրթության ոլորտի մասնագետների, բոլոր խոշոր բուհերի, պրոֆիլային ֆակուլտետների, կրթօջախների ղեկավարների հետ՝ գտնելու այն առավել ընդունելի և անվտանգ եղանակները, որոնք թույլ կտան՝ դասերը կազմակերպել ստացիոնար պայմաններում՝ միաժամանակ պահպանելով առողջապահական նորմերը։ Հեռավար ուսուցումն ընդամենը ժամանակավոր և հարկադրված միջոցառում էր, որի նպատակն էր՝ ժամանակ շահել և նախապատրաստվել ուսման կազմակերպման հետագա՝ ավելի անվտանգ եղանակներին։

Հակառակ պարագայում վնասները, որոնք կհասցվեն դպրոցական և բուհական կրթության ոլորտներին, շատ խորքային կլինեն։

11. Կառավարությունը պետք է խրախուսի և երախտագիտություն ցուցաբերի բոլոր նրանց հանդեպ՝ առանձին անհատներ, կազմակերպություններ, միավորներ, որոնք պատրաստակամ են գտնվել և նյութապես աջակցել են դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին և անձանց։

12.

Ամփոփելով վերը գրվածը՝ փորձեմ նկարագրել, թե, իմ պատկերացմամբ, ինչպիսին պետք է լինի հակաճգնաժամային թիմը.

· Պետք է լինի ամուր, խիստ, պահանջկոտ, բայց ոչ երբեք՝ դաժան

· Պետք է լինի պրագմատիզմի մարմնացում, բայց ոչ երբեք՝ անտարբերության

· Պետք է լինի ժամանակավոր, բայց նրա աշխատանքը պետք է լինի բեկումնային

· Պետք է լինի հույսի թիմ՝ հույսի, որ մեզ կհաջողվի խուսափել պետության դեֆոլտից:

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ