Մերժված ուժերի ռեվանշի փո՞րձ, թե՞ սյունեցիների բարկության դրսեւորում․ Կապանի դեպքերի հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կիրակի օրը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունեցած զանգվածային գործողությունները այս երկու օրերին տարաբնույթ մեկնաբանություններ ստացան։ Ոմանք կատարվածը դիտարկեցին որպես մերժված ուժերի ռեվանշի փորձ, ոմանք՝ զուտ սյունեցիների բարկության դրսեւորում։ Սակայն կատարվածն իրականում ակնհայտորեն կուտակված ցասում էր, որի բռնկված կրակի վրա կարող էին շատերը տաքացնել իրենց ձեռքերը։
Հիշեցնենք՝ Քաջարանից ձերբակալված եւ ՀՀ ոստիկանության կողմից բռնության ենթարկված 3 քաղաքացիների ազատության համար հարյուրավոր քաղաքացիներ խմբվել էին Կապանի ոստիկանության մոտ։ Երեկ ողջ օրը քաղաքական շրջանակներում քննարկվում էր վարկածը, թե ակցիայի իրական կազմակերպիչը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Վահե Հակոբյանի հետ միասին։
Ինչպես հայտնի է, Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացրել եւ իշխանափոխության պահանջ ու ցանկություն բարձրաձայնել։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն էր քաջարանցիներին հավաքել Կապանում։ Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Բոլոր այդ լուրերը մտացածին են։ Ես կապ չունեմ այդ գործողությունների հետ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա