Ո՞ր մթերքները կարող են պաշտպանել սրտի հիվանդություններից
Օմեգա 3-ը ձկան եւ սննդային հավելումներում հագեցած ճարպաթթու է, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը, պարզել են Իսպանիայում եւ Հարվարդում աշխատող գիտնակաները, որոնց հոդվածը հրապարակվել է Journal of the American Heart Association պարբերականում։
Հետազոտությանը մասնակցել է 53 տարեկան միջին տարիքով 26 034 կին, որոնց մոտ վերցրել են արյան փորձանմուշներ լիպոպրոտեինների պարունակությունը պարզելու համար․ դրանք սպիտակուցներ են, որոնց կազմում կան տարբեր նյութեր՝ ներառյալ տրիգլիցերիդներ եւ խոլեստերին։ Մասնակիցների շրջանում անցկացրել են հարցում պարզելու համար, թե որքան հաճախ են նրանք օգտագործել ձուկ եւ օմեգա 3 պարունակող սննդային հավելումներ։
Արյան պլազմայի նմուշներում չափել են լիպիդների, լիպոպրոտեինների եւ ապոլիպոպրոտեինների պարունակությունը, ինչպես նաեւ համադրել են դրանք այնպիսի հագեցած ճարպաթթուների օգտագործման հետ, ինչպես էիկոսապենտաենոիկ (ԷՊԿ), դոկոզաէքսաենոիկ (ԴԷԿ) եւ α-լինոլենիկ (ԱԼԿ) թթուները։
Պարզվել է, որ ձկան եւ օմեգա 3 պարունակող հավելումների հաճախակի օգտագործումը կապված է տրիգլիցերիդների ցածր պարունակության հետ։ (ԴԷԿ)-ն ու (ԱԼԿ)-ն նպաստել են «լավ» խոլեստերինով բարձր խտության լիպոպրոտեինների ավելացմանը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա 3 հագեցած ճարպաթթուները նպաստել են սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը, սակայն ճարպաթթվի ամեն տեսակը ցուցաբերել է առանձնահատուկ եւ տարբեր ազդեցություն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը