Անչափ կարեւոր իրադարձություն. Պապիկյանն այցելել է ասֆալտի գործարան
Հայաստանում տնտեսությունն այն աստիճան խայտառակ վիճակում է, որ նախարարի այցը ասֆալտի գործարան համարվում է իրադարձություն, այդ մասին թողարկվում են մամուլի հաղորդագրություններ, լրատվամիջոցներն էլ անպայման հրապարակում են այդ տեղեկությունը:
Այո, մեծ իրադարձություն է եղել. ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսում գործող ասֆալտի գործարան։ Այս մասին տեղեկանում ենք նաեւ նախարարի ֆեյսբուքյան էջից:
«Այց Բազալտե քարի հանքավայր Արամուսում եւ ասֆալտի գործարան առաջիկա լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներին ընդառաջ:
Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների այս ասֆալտգործարանը ունի առավել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրողականություն, կարողանում է ժամում արտադրել 240 տոննա ասֆալտ նախկին 50 տոննայի փոխարեն»,- գրել է նա:
Իսկապես հրաշք: 21-րդ դարի երկրորդ տասնամյակն է ավարտվում, իսկ նախարարը զարմանում է, որ Հայաստանում ասֆալտի գործարան կա, եւ որ անգամ ճանապարհներն ասֆալտապատվելու են:
Այսպես շարունակվելու դեպքում մի օր էլ ՏԿԵ նախարարը ֆեյսբուքյան էջում կգրի. «Բացեցի ծորակը, այնտեղից ջուր եկավ, ի դեպ, աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում: Այս ջրով մենք կոմպոտներ ենք արտադրելու, թան եւ անգամ լիմոնադ»: Հետո մի օգտատեր, գուցե վրացի, կգրեր. «Իսկ առաջին տեղում որ քաղաքի ջուրն է՝ Իջեւանի՞»: Եւ այստեղ Պապիկյանը համեստաբար կգրեր՝ ոչ, Սան Ֆրանցիսկոյի:
Այնպիսի տպավորություն է, որ Պապիկյանը հավատում է, որ մինչ իրենց իշխանության գալը Հայաստանում ոչ ասֆալտ են արտադրել, ոչ ճանապարը կառուցել, ոչ շենքեր կառուցել:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից