Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8599 նոր դեպք
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 8599 նոր պացիենտ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով COVID-19-ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին։
Ամենամեծ թվով դեպքերը հայտնաբերվել են Մոսկվայում (2516), Մերձմոսկվայում (862), Սանկտ Պետերբուրգում (384), Նիժեգորոդսկի մարզում (221) եւ Ռոստովի մարզում (152)։ Ընդ որում՝ 3777 մարդու մոտ չկան հիվանդության ախտանշաններ։ Մահացել է 153 պացիենտ։
Նախօրեին հաղորդվել էր 9434 նոր դեպքի եւ 139 մահվան մասին։ Այդկերպ, 85 ռուսական շրջաններում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 481-ի, որոնցից ավելի քան 113 հազարն առողջացել է, 3541-ը՝ մահացել։
Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ աշխարհում COVID-19-ով հիվանդացել է առնվազն 5,1 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 333-ը մահացել է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը