Ցմահ դատապարտված ամերիկացին խոհարարական բլոգ է վարում բանտախցից (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բանտերից մեկի կալանավոր Ջերոն Քոմբսը սեփական խոհարարական բլոգն է ստեղծել և դրա շնորհիվ հայտնի դարձել վիրտուալ տիրույթում, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ TikTok սոցկայքում blockboyjmomey անվամբ հանդես եկող 31-ամյա Քոմբսը սպանության և մի շարք այլ ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման է դատապարտվել 18 տարեկանում։
Ներկայում տղամարդու օգտահաշվում տեսանյութերն ավելի քան 1,3 միլիոն հավանում են ստանում, իսկ ամենահայտնի տեսանյութն արդեն ավելի քան 5,4 միլիոն դիտում ունի։
Նշվում է, որ Քոմբսն ուտելիքն իր խցում է պատրաստում՝ օգտագործելով ինքնաշեն հարմարանքներ։
Տղամարդը նշում է,որ սեփական ձեռքերով պատրաստված ուտելիքն իրեն ավելի շատ է դուր գալիս, և հենց դա էլ խոհարարությամբ տարվելու հիմնական պատճառն է։ Նա մյուս կալանավորների համար նույնպես պատրաստում է, իսկ ամենասիրելի ուտելիքը բուրիտոն է համարում։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս