Հնարավոր է՝ պացիենտների խորը սորտավորման գնանք. այսինքն բուժման վերցնենք նրանց, որոնք շանս ունեն փրկվելու. նախարար (տեսանյութ)
Հնարավոր է՝ պացիենտների խորը սորտավորման գնանք: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Խորը սորտավորումը նաեւ պատերազմի ժամանակ է արվում, երբ հիմնականում այն պացիենտներին են վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու եւ հակառակը: Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպերի պահպանման դեպքում՝ մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ չգնանք: Օրինակ, նոր մահճակալներ ենք ծավալում եւ այլն:
Այն տարբերակով, որ եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյոք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն այդ խորը սորտավորման, չեմ կարծում: Որովհետեւ այդ հիվանդները ստանում են բուժօգնություն, որպեսզի իրենց վիճակը չծանրանա, պարզապես հիվանդանոցներում չեն պառկած: Դա մեզ բավական լ;ավ հաջողվում է: Այսինքն մենք ծանր հիվանդներին ընդունում ենք… մենք մոտավորապես գիտենք, թե ով է ծանր դառնալու: Ցավոք, մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր: Օրինակ մարդը բժիշկներին դիմում է այնպիսի վիճակում, որ թոքերի սատուրացիան այնքան ցածր է, որ իրեն չենք կարողանում փրկել: Խորը սորտավորման կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,-ընդգծեց նախարարը:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս