Հարբած տղամարդը մտել է արջի ազատավանդակը (տեսանյութ)
Ականատեսը տեսանյութ է հրապարակել Վարշավայի կենդանաբանական այգում տեղի ունեցած միջադեպից:
Վարշավայի կենդանաբանական այգին կորոնավիրուսային համավարակի պատճառով 2 ամսյա ընդմիջումից հետո կրկին այցելուներ է ընդունել: Կենդանաբանական այգու աշխատանքային 2-րդ օրը 23-ամյա հարբած տղամարդը մտել է արջի ազատավանդակ:
Այցելուն զբոսնել է արջին հատկացված տարածքում, իսկ այն բանից հետո, երբ արջը հետքրքրություն է ցուցաբերել անկոչ հյուրի նկատմամբ, թռել է լողավազանը:
Կենդանին նույնպես մտել է ջուրը, եւ տղամարդը սկսել է փորձել խեղդել ծուռթաթին, որից հետո դուրս է եկել լողավազանից եւ բարձրացել ազատավանդակի ամենաբարձր տեղը, որտեղից էլ նրան իջեցրել են փրկարարները: Հայտնի է, որ անկոչ հյուրը միայն քերծվածքներ է ստացել:
Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից հայտնել են, որ արջն ունի կրկեսային անցյալ եւ այդ պատճառով մարդու նկատմամբ ագրեսիվություն չի ցուցաբերել, թեթեւ սթրեսի է ենթրկվել եւ ծանր է տանում կատարվածը: Ներկայումս նա գտնվում է բժիշկների ուշադրության կենտրոնում:
Top-News.am


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս