«Կախված է նրանից, թե ինչ կա սեղանին»․ արքայազն Ուիլյամը պատմել է սննդի հարցում երեխաներին գոհացնելու դժվարության մասին
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն օրերս տեսակապի միջոցով զրուցել է PEEK բարեգործական նախագծի անդամների հետ, որն աջակցում է Մեծ Բրիտանիայում երիտասարդության շրջանում համայնքի զարգացմանը, իսկ կորոնավիրուսի համավարակի օրերին կարիքավոր ընտանիքներին սննդով է ապահովում, գրում է Fox news-ը։
37-ամյա Ուիլյամը բարեգործական կազմակերպությունում իր աշխատանքի մասին առաջինը խոսել է շեֆ-խոհարար Չարլի Ֆարալիի հետ։
«Ինքներդ գիտեք, որ ամենադժվար ժամն ընթրիքի ժամն է»,- ասել է շեֆ-խոհարարը՝ նկատի ունենալով, որ երեխաներին դժվար է գոհացնել և այնպիսի ուտելիքներ մատուցել, որն առանց պարտադրանքի կուտեն։
«Կախված է նրանից, թե ինչ կա սեղանին, Չարլի»,- ծիծաղելով նշել է արքայազնը՝ հավելելով, որ «եթե ծնողները երեխաների սիրելի ուտելիքներն են մատուցում, ընթրիքը շատ լավ է անցնում, բայց եթե սեղանին այնպիսի բան ես դնում, որ չեն ուզում ուտել, դա մեկ ուրիշ պատմություն է»։
Հայտնի է, որ արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, ինքնամեկուսացել են իրենց երեք երեխաների հետ և թագավորական ավագ ընտանիքի պարտականությունները կատարում են տեսազանգերի միջոցով։
![]()



















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից