Դատական համակարգը՝ խնդրի առջեւ. կորոնավիրուսը խախտեց ծրագրերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ավելանում են միջնորդությունների թիվը դատարաններին, որոնցով պաշտպանները միջնորդում են հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով իրավիճակն ու բարձր ռիսկայնությունը: Երեկ էլ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին այդպիսի դիմում է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Իսկ «Սասնա Ծռեր»-ի գործով դատական նիստը հետաձգվել էր, քանի որ մի քանի մեղադրյալներ չին ներկայացել նիստին եւ կրկին դիմել էին դատարան՝ նշելով, որ գտնվում են ռիսկային խմբում եւ համաճարակային իրավիճակով պայմանավորված չեն կարող ներկայանալ, սակայն դատարանը անարժանահավատ էր համարել նրանց դիմումը եւ բերման ենթարկելու որոշում կայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, լուրջ խնդրի առջեւ են կանգնել նաեւ ՀՀ քննչական մարմիները: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահ մարմիները տարբեր քրեական գործերով նախաքննական մարմին են հրավիրում տարբեր անձանց՝ վկայի, կասկածյալի կամ այլ կարգավիճակով, սակայն ծանուցում ստացած վկաները, կասկածյալները հրաժարվում են ներկայանալ նախաքննական մարմին՝ նույն պատճառաբանությամբ՝ ասելով, թե իրենք գտնվում են ռիսկային խմբում ու չեն կարող ներկայանալ:
Եվ ահա, նախաքննական մարմին էլ այլ ելք չունենալով վերջիններիս պատասխանը հիմք է ընդունում եւ սպասում է իրավիճակը մեղմանա, նոր հրավիրեն նրանց հարցաքննության ու այսպես մի շարք քրեական գործեր դոփում են տեղում:
Իսկ կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, դեռ 5 տարի կարող է ակտիվ մնալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա