Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Վիճակն իրոք վատ է. «Իմ քայլը» դեռ կարող է իր քայլն անել. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ երկրում վիճակն իրոք վատ է և «Իմ քայլը» խմբակցությունը կարող է կատարել «իր քայլը»:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանը տապալել է համավարակի դեմ պայքարը։ Այսօր արդեն հնչում են պետության կործանման և սոցիալական անհաղթահարելի աղետի մասին գրեթե ապոկալիպտիկ կանխատեսումներ։ Ու որքան էլ այդ գնահատականներում լինի սթափ հաշվարկ ու առողջ դատողություն, ես հավատում եմ, որ ամեն ինչ դեռ հնարավոր է շտկել։ Վերջերս շատ հաճախ է հնչում հարցը. իսկ դուք ի՞նչ եք առաջարկում։ Առանց երկար նախաբանի, ներկայացնում եմ ճգնաժամից դուրս գալու հնարավորություն ունենալու համար շատ կոնկրետ ու իրատեսական իմ առաջարկները։

Ես իսկապես համոզված եմ, որ մեր երկիրը դեռ ունի շանս ու պոտենցիալ՝ կորոնավիրուսից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։ Այդ լուծման բանալին իշխող քաղաքական ուժի ձեռքում է։ Դեռ։ Որպես հակաճգնաժամային պլանն աշխատի, պետք է սկսել ամենահիմնականից՝ մեկուսացնել ու վարչապետի պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Իշխող քաղաքական ուժի համար սա թերևս ամենացավոտ որոշումն է, բայց առանց որի ոչ մի այլ քայլ չի աշխատի։

Նիկոլ Փաշինյանի modus operandi-ն՝ գործելաոճն ու էությունը կռիվն է։ Նա առանց կոնֆլիկտի չի կարող գործել։ Բայց եթե ընդդիմադիր գործչի պարագայում դա ինչ-որ տեղ ընկալելի էր, ապա գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում դա ուղղակի կործանարար է։ Չսպասե՛ք, որ նա երբևէ կանցնի խաղաղ աշխատաոճի, հանգիստ պայմաններում բարդ խնդիրները լուծելուն։ Նիկոլ Փաշինյանը կարող է անել միայն մեկ բան՝ քանդել, ոչնչացնել, զրոյացնել։ Նիկոլն առանց կոնֆլիկտի չի կարող գոյություն ունենալ։ Դա և՛ գործելաոճ է, և՛ հոգեվիճակ։

Եկեք գուշակեմ սիրելի բարձրաստիճան պաշտոնյաներ. դուք արդեն շատ վաղուց նրան զեկուցում եք միայն դրական լուրեր, ճի՞շտ է։ Իրար վրա եք գցում, թե ով պիտի իրազեկի տհաճ նորությունը, ճի՞շտ է։ Խորհրդակցությունների ժամանակ փորձում եք գուշակել ինչ կուզեր, որ ասեիք, որպեսզի եթե հանկարծ ձեզ հարց տա, դա ասեք, ճի՞շտ է։ Երբ լրագրողները հարցնեն, անպայման կհերքեք սա, որ խոսակցություն չգա ձեր վրա, միևնույն է բոլորս էլ գիտենք, որ այդպես է։ Հաճա՞խ եք իր աշխատասենյակում հիսթերիայի հասնող գոռգռոցի թիրախ դարձել, իսկ ի՞նչ հաճախականությամբ եք իր աշխատասենյակից դուրս գալուց կիսաձայն ասել. «Ո՞վ ա էս աննորմալ գեղցին»։ Պետք չի պատասխանել, բոլորս գիտենք պատասխանը։ Այս վիճակն իրականություն է, բայց այս վիճակը որևէ աղերս չունի բարդագույն մարտահրավերների պահին երկիրը փորձանքից հանելու հնարավորության հետ։

Մենք հասել ենք «Պլան զրոյի»՝ այսինքն սա վերջին և ամենակարևոր փորձն է Հայաստանը փրկելու գլոբալ ցնցումներից, ինչն, ի դեպ, շաբաթների հարց է։ Երկիրը ամայացումից կանխելու և Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը։ Ուրիշ ոչ ոք։ Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար։ Ձեր ձեռքերում է՝ կլինի՞ Հայաստանը վաղը, թե ոչ։ Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին։

Որպես քաղաքական մեծամասնություն, դուք նաև պետք է ձեր թիմից ընտրեք նոր վարչապետի։ Չասեք բա ում. դուք էլ գիտեք, որ առնվազն 1-2 բավականին հասունացած թեկնածու ունեք։ Այդ ընտրությունը կարող եք կատարել միայնակ կամ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ միասին։ Դա ձեր գործն է։ Իսկ նոր՝ փրկության կառավարությունը պետք է շատ արագ կայացնի հետևյալ որոշումները.

-Նախորդ խեղկատակության փոխարեն կազմակերպի միջազգային բոլոր ստանդարտներին հարիր իրական կարանտին և զրոյացնի կորոնավիրուսը երկրում,

-2-3 ամիս վճարի բացառապես բոլոր ընտանիքներին տանը մնալու համար, վճարի այնպես, որ յուրքանչյուր ընտանիք բնականոն ապրելու որևէ խնդիր չունենա,

-վճարի բոլոր կոմունալ ծախսերը,

-սառեցնի բոլոր վարկային պարտավորությունները,

-դադարեցնի փոքր ու միջին բիզնեսից հարկերի գանձումը։

Այդպես հանել երկիրը սպասվող դժոխքի հեռանկարից, որ հնարավոր լինի ապրելու ու զարգանալու նոր սցենար ունենալ։

Կասեք բա ի՞նչ միջոցների հաշվին անել այդ ամենը։ Եթե միջոցներ լիներ, ի՞նչն էր խանգարում հիմա անել։ Ասեմ պատասխանը, դա անելու համար խանգարում է մեկ մարդ, և այդ մարդը երկրի գործող վարչապետն է։ Նոր ու բանական վարչապետ ունենալու դեպքում շատ բան կփոխվի։ Նախ սովի մատնվող բնակչության ֆոնին չեք տեսնի անձրևի տակ հիմարաբար տասնյակ միլիոնավոր դրամների ասֆալտապատում՝ միայն գլուխ գովալու համար։ Նոր ու բանական վարչապետի դեպքում դուք կարիք չեք ունենալու փրկվել իշխանության կորստի սարսափելի հետևանքներից, ու շատ ավելի հեշտորեն եք լծվելու իրական գործի, ձեր շուրջը մոբիլիզացնելու եք բոլոր կարող ուժերին, ինչը մեծ ռեսուրս է գեներացնելու։ Բայց ամենակարևորը. նոր ու բանական վարչապետի դեպքում Հայաստանի զանգին կսկսեն պատասխանել համաշխարհային դոնոր կազմակերպություններում ու դաշնակից մեծ երկրներում։ Ու արագ ռեսուրսների պակաս չի լինի, վստահեցնում եմ ձեզ։ Վրաստանը 3 միլիարդ դոլարի ֆինանսավորման պայմանավորվածություն արդեն իսկ ունի։ Դուք չե՞ք ամաչում այդ կազմակերպված երկրի ու իր գործունյա իշխանության օրինակին նայելով։

Եկել է ճշմարտության պահը։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է. ցանկանո՞ւմ եք ճգնաժամից դուրս գալ, ցանկանո՞ւմ եք երկիրը չկորցնել, գլոբալ ցնցումներից ու սոցիալական բունտերի խուսափել՝ ուրեմն պետք է միավորել երկրի ամբողջ ներուժը, օգտագործել բոլորի հնարավորությունը։ Վիճակն իսկապես վատ է։ Հիմա պետք է ոչ թե ժողովրդից փող վերցնել, այլ ժողովրդին փող տալ, երկիր բերել շատ փող, սկսել աշխատել միլիորդներով ներդրումների հեռանկարի վրա, հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ։ Մենք հայտնվել ենք իրավիճակում, երբ ամեն պետություն իր գլխի տերն է, բոլորն ունեն իրենց սեփական խնդիրները։ Իսկ դրանք լուծելու համար մեզ պետք է ազգովի համախմբվել, մի պահ մոռանալ բոլոր վեճերը։ Այս պահին ակնհայտ է. բոլորը համաձայն են ու բոլորը պատրաստ են։ Ու սպասում են «Իմ քայլի» քայլին։ Եվ հիշեք. վաղը, մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի անց, մեղավոր կամ պատճառ չփնտրեք։ Հիշեք այս օրը, երբ երկիրը կազմ պատրաստ էր։ Ու ձեզանից պահանջվում էր ընդամենը մեկ որոշում։ Հիմա հենց այդ օրն է։

Եվ վերջում. հարգելի՛ «իմքայլականներ», դադարեցրե՛ք երրորդ անձանց միջոցով «մեսիջներ» ուղարկելը, թե դուք էլ համաձայն չեք երկրում տիրող քաոսի հետ, թե դուք անձնական ոչինչ չունեք մեր դեմ և ստիպված եք ամբիոններից ելույթներ ունենում, թե դուք էլ էիք այլ կերպ պատկերացնում երկրի ապագան և դուք էլ չեք համակերպվում մի անհավասարակշիռ մարդու թատրոն դարձած քաղաքական անցուդարձի հետ:

Հասկացե՛ք, որ նման պահվածքն անիմաստ է և ոչ մի արժեք չունի. հիմա գործելու ժամանակն է:
Մտածե՛ք»: