Կուսումնասիրվեն «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկելու հիմքերը. ՄԻՊ արձագանքման խմբերը մեկնել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ արված մի քանի ահազանգերի հիման վրա, Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք։ Այս մասին հայտնում են Պաշտպանի գրասենյակից:
Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։
Հիշեցնենք, որ այսօր «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիալյանին աջակիցները բերման ենթարկվել ոստիկանություն:

















































